Լուծումներ կան, գուցե հեշտ չեն, գուցե բարդ են, գուցե մեծ ջանք են պահանջում, բայց դրանք կան

Լուծումներ կան, գուցե հեշտ չեն, գուցե բարդ են, գուցե մեծ ջանք են պահանջում, բայց դրանք կան

Fri, 31 Jul 2026 10:34:08 +0400


Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի (Առաջարկ Հայաստանին) պակասը։ Պատճառը գրագետ և պատրաստված գործիչների քչությունը չէ. նման պատգամավորներ բոլոր խմբակցություններում էլ կան։ Խնդիրը այլ տեսանկյունների, այլընտրանքային արդյունավետ լուծումների, առաջարկվող ծրագրային այլ մոտեցումների և դրանց կրող ամբողջական ուժի բացակայությունն է։

Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի հենց խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով։

Ինչպես գիտեք, վերջին 10-15 տարում ես չեմ առնչվել որևէ բիզնեսի միկրոկառավարմանը, ընթացիկ կառավարման պրոցեսներին (և´ օրենքը թույլ չէր տալիս, և´ իրականում դա ինձ արդեն հետաքրքիր չէր), և դա ինձ թույլ էր տալիս Հայաստանի տնտեսությանը, նրա զարգացման ռիսկերին և պոտենցիալին նայել մակրոտեսանկյունից։ Հիմա էլ, կտրված լինելով ինֆորմացիոն շատ հոսքերից, քաղաքական-հանրային միկրոպրոցեսներից, միկրոհարաբերություններից, ես հնարավորություն ունեմ խնդիրներին մակրոտեսանկյունից նայելու։ Չեմ օգտագործում «կողքից նայել» ձևակերպումը, որովհետև իմ կենսագրությամբ, որպես Ծառուկյան, ես չեմ կարող և երբեք չեմ կարողացել կողքից նայել իմ երկրում տեղի ունեցող պրոցեսներին։ Եթե կարողանայի, եթե ունենայի իմ երկրի հանդեպ որոշակի անտարբերության ունակություն, ապա լրիվ ուրիշ պայմաններում կլինեի։ Դա էլ իմ տեսակն է։
Ինչ եմ տեսնում ես հիմա՝ այդ հայացքով

Ես տեսնում եմ, որ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ։ Ընդ որում, խոսքը ոչ թե տեսական ապագայի, այլ՝ շատ իրական, ամիսների հեռանկարի մասին է։ Աչք չենք թարթի՝ կհայտնվենք բարդագույն վիճակում։ Միայն ռուս-ուկրաինական հակամարտության և Իրան-ԱՄՆ առճակատման բերած ռիսկերը հերիք են սա հասկանալու համար։

Ինձ չափազանց մտահոգում են մեր երկրի տնտեսական պրոբլեմները, և արհեստականորեն մեզ պարտադրված ընտրության հարցը՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Մեր առաջ նման սուր ընտրության հարց դնում են թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը, բայց խնդիրն այն է, որ մենք ինքներս ենք մեզ հասցրել նման կոշտ, արհեստական ջրբաժանի։
Իրավիճակին գումարեք ադրբեջանական պահանջները, թուրքական հորդորները։

Սա արդեն երկու աթոռի վրա նստելու խնդիր չէ, ինչպես միամտորեն կարծում են շատերը։ Երկու աթոռն ամեն դեպքում ընտրության հնարավորություն տալիս է։ Սա մի վիճակ է, որտեղ ցանկացած որոշում, ցանկացած քայլ կարող է հակառակ կողմից լուրջ ռիսկերի, լուրջ հակազդեցության բերել։
Հիմա ի՞նչ ենք անելու, որ մեր փոքր Հայաստանը չմտնի խոշոր աշխարհաքաղաքական ցնցումների մեջ։ Սա է այսօրվա համապետական ամենաիրական օրակարգը։

Ես չգիտեմ՝ այս խորհրդարանը ինչքան կաշխատի, տարբեր վարկածներ եմ լսում, բայց քանի դեռ կա իմ քաղաքական ուժը, ես՝ որպես ղեկավար, և իմ գործընկերների նեղ թիմը, որոնց հետ միշտ քննարկում ենք նման հարցերը, մենք այս գիծն ենք տանելու. Հայաստանը աշխարհաքաղաքական մոտիվացիաներով չպետք է մտնի ցնցումների մեջ։ Ձևեր կան, քայլեր կան՝ սրությունը հանելու, ուժեղների բախումների ժամանակ «ոտնատակ» չլինելու համար։

Մենք պարտավոր ենք մեր երկիրը հանել այս վերջնագրային բանաձևերից։ Սա արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարի խնդիր չի։ Վնասները կրելու են բոլորը, առանց բացառության։ Ինձ սա շատ է մտահոգում։ Լուծումներ կան, գուցե հեշտ չեն, գուցե բարդ են, գուցե մեծ ջանք են պահանջում, բայց դրանք կան։

Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքե՞ր կանցնեն Ղազախստանի նոր խորհրդարան

Ովքե՞ր կանցնեն Ղազախստանի նոր խորհրդարան Mon, 24 Aug 2026 10:00:42 +0400 Էքզիթ-փոլերը ցույց են տալիս,…

21 րոպե ago

Մեր տխուր իրականության պատճառներից մեկը

Մեր տխուր իրականության պատճառներից մեկը Mon, 24 Aug 2026 09:48:22 +0400 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան…

33 րոպե ago

Երեխաներ են զոհվել․ Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկվել

Երեխաներ են զոհվել․ Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկվել Mon, 24 Aug 2026 09:30:13 +0400 Անցած…

51 րոպե ago

Փաշինյանը Անկախության հռչակագրի օրվա առթիվ ուղերձով հանդես չի եկել

Փաշինյանը Անկախության հռչակագրի օրվա առթիվ ուղերձով հանդես չի եկել Mon, 24 Aug 2026 09:01:47 +0400…

1 ժամ ago

88 տարեկանում թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը

88 տարեկանում թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը Mon, 24 Aug 2026 00:30:55 +0400 Աշխարհահռչակ…

10 ժամ ago

Մեգան Մարքլը կարող է նկարահանվել հայտնի սերիալում

Մեգան Մարքլը կարող է նկարահանվել հայտնի սերիալում Sun, 23 Aug 2026 23:45:04 +0400 Բրիտանական Սասեքսի…

11 ժամ ago