Բաքվում այսօր կրկին պայքարի մեջ կմտնեն հայ ըմբիշները․ ի՞նչ է հայտնի

Բաքվում այսօր կրկին պայքարի մեջ կմտնեն հայ ըմբիշները․ ի՞նչ է հայտնի

Fri, 31 Jul 2026 12:00:41 +0400


Բաքվում այսօր՝ հուլիսի 31-ին, մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանի Մ-17 հավաքականը կմասնակցի 6 ըմբիշով:

Առաջին մրցումային օրը հանդես կգան 48 կգ, 55 կգ, 65 կգ, 80 կգ և 110 կգ քաշային ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն Դավիթ Բալեյանը (55 կգ), Էրիկ Պապիկյանը (65 կգ) և Վահե Ասլանյանը (80 կգ), որոնք կմեկնարկեն որակավորման փուլից: Բալեյանը կմրցի լեհ, Պապիկյանը՝ ադրբեջանցի, իսկ Ասլանյանը՝ ռուս մրցակցի հետ:
Հայաստանի Մ-17 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մուրադ Ղարիբյանը (51 կգ), Գրիշա Գևորգյանը (60 կգ) և Վարուժան Ասլանյանը (71 կգ), որոնք պայքարը կսկսեն օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով ու նվաճել 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել էր աշխարհի Մ-17 չեմպիոնի կոչումը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իմ 26 տարվա փորձը չի օգնում խոսել Արմեն Աշոտյանի վերաբերյալ այս նոր գործի մասին. Աթանեսյան

Իմ 26 տարվա փորձը չի օգնում խոսել Արմեն Աշոտյանի վերաբերյալ այս նոր գործի մասին. Աթանեսյան…

16 րոպե ago

Կիսելյովը նոր հեղինակային ծրագիր կվարի

Կիսելյովը նոր հեղինակային ծրագիր կվարի Mon, 24 Aug 2026 17:30:40 +0400 «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր…

18 րոպե ago

Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ ինչ կատարվեց

Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ ինչ կատարվեց Mon, 24 Aug 2026 17:27:31 +0400 Latest news…

21 րոպե ago

Խելքի եկե՛ք. սափրվելուց հետո Փաշինյանն ամեն ինչ прямо ասել է, ոչ մի կռուտիտ չի արել. Շարմազանով

Խելքի եկե՛ք. սափրվելուց հետո Փաշինյանն ամեն ինչ прямо ասել է, ոչ մի կռուտիտ չի արել.…

29 րոպե ago

Անխնա տարածում ենք. Լոռին արձագանքում է մեր հրապարակմանը

Անխնա տարածում ենք. Լոռին արձագանքում է մեր հրապարակմանը Mon, 24 Aug 2026 17:15:19 +0400 Երկար…

33 րոպե ago

Սիրիան և Իսրայելը բանակցել են․ ինչ է հայտնի

Սիրիան և Իսրայելը բանակցել են․ ինչ է հայտնի Mon, 24 Aug 2026 17:00:53 +0400 Սիրիայի…

47 րոպե ago