Լեռնագնացներ են կորել

Լեռնագնացներ են կորել

Fri, 31 Jul 2026 13:00:53 +0400


Պակիստանում Բրոդ Փիք (8047 մ) լեռան վրա տեղի է ունեցել ձնահոսք, որից հետո կապի դուրս չի եկել տասը լեռնագնացներից բաղկացած խումբը: Անհետ կորածների թվում է հայտնի նեպալցի լեռնագնաց Նիրմալ Փուրջան, հաղորդում է The Tourism Times-ը՝ հղում անելով արշավախմբի ներկայացուցիչներին։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ձնահոսքը տեղի է ունեցել նախորդ օրը, երբ խումբը 2-րդ ճամբարից տեղափոխվել է 3-րդ ճամբար՝ գագաթ բարձրանալու նախապատրաստվելու համար։ «Seven Summit Treks»-ի տնօրեն Չհանգ Դավան պարզաբանել է, որ Փուրջայից բացի, արշավախմբի կազմում են եղել ռուսական ծագումով ամերիկացի, ինչպես նաև չինացի և օմանցի լեռնագնացներ, երկու պակիստանցի ուղեկցորդներ և չորս այլ անձինք։

Պակիստանի լեռնագնացության ակումբը հայտարարել է իշխանությունների հետ համատեղ որոնողա-փրկարարական գործողությունների մեկնարկի մասին: Որոնողական աշխատանքներում կարող են օգտագործվել ուղղաթիռներ և այլ հասանելի ռեսուրսներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայտնի է՝ ինչ են քննարկել

Հայտնի է՝ ինչ են քննարկել Tue, 13 Oct 2026 22:40:16 +0400 Հոկտեմբերի 13-ին տեղի է…

5 րոպե ago

20 տարվա դադարից հետո Բրիթնի Սփիրսն առաջին անգամ երգ է թողարկել

20 տարվա դադարից հետո Բրիթնի Սփիրսն առաջին անգամ երգ է թողարկել Tue, 13 Oct 2026…

7 րոպե ago

Մեկնարկել է բռնաբարության մեջ մեղադրվող դերասանի դատավարությունը

Մեկնարկել է բռնաբարության մեջ մեղադրվող դերասանի դատավարությունը Tue, 13 Oct 2026 22:30:46 +0400 Լոնդոնում մեկնարկել…

15 րոպե ago

Լիանա Մանուկյանը ներկայացնում է թվեր․ որ թելը որքան արժե

Լիանա Մանուկյանը ներկայացնում է թվեր․ որ թելը որքան արժե Tue, 13 Oct 2026 22:28:56 +0400…

17 րոպե ago

Հոկտեմբերի 14-ին, 15-ին լույս չի լինի․ հասցեներ

Հոկտեմբերի 14-ին, 15-ին լույս չի լինի․ հասցեներ Tue, 13 Oct 2026 22:15:05 +0400 «Հայաստանի էլեկտրական…

30 րոպե ago

Թրամփի հասցեին սպառնալիքները կտրուկ աճել են

Թրամփի հասցեին սպառնալիքները կտրուկ աճել են Tue, 13 Oct 2026 22:00:44 +0400 ԱՄՆ Գաղտնի ծառայությունն…

45 րոպե ago