Լեռնագնացներ են կորել
Fri, 31 Jul 2026 13:00:53 +0400

Պակիստանում Բրոդ Փիք (8047 մ) լեռան վրա տեղի է ունեցել ձնահոսք, որից հետո կապի դուրս չի եկել տասը լեռնագնացներից բաղկացած խումբը: Անհետ կորածների թվում է հայտնի նեպալցի լեռնագնաց Նիրմալ Փուրջան, հաղորդում է The Tourism Times-ը՝ հղում անելով արշավախմբի ներկայացուցիչներին։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ձնահոսքը տեղի է ունեցել նախորդ օրը, երբ խումբը 2-րդ ճամբարից տեղափոխվել է 3-րդ ճամբար՝ գագաթ բարձրանալու նախապատրաստվելու համար։ «Seven Summit Treks»-ի տնօրեն Չհանգ Դավան պարզաբանել է, որ Փուրջայից բացի, արշավախմբի կազմում են եղել ռուսական ծագումով ամերիկացի, ինչպես նաև չինացի և օմանցի լեռնագնացներ, երկու պակիստանցի ուղեկցորդներ և չորս այլ անձինք։
Պակիստանի լեռնագնացության ակումբը հայտարարել է իշխանությունների հետ համատեղ որոնողա-փրկարարական գործողությունների մեկնարկի մասին: Որոնողական աշխատանքներում կարող են օգտագործվել ուղղաթիռներ և այլ հասանելի ռեսուրսներ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր