Բողոքի ակցիա` Արմավիրում. գյուղացիները ճանապարհ էին փակել
Fri, 31 Jul 2026 12:45:01 +0400

Այսօր վաղ առավոտյան մի խումբ արտադրողներ փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը: Գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ գյուղմթերքի իրացման խնդիր ունեն։ Բանն այն է, որ գործարանները նրանց հետ պայմանագրեր չեն կնքել, սակայն լոլիկի բերքը հասունացել է և գյուղացին կանգնած է մթերման խնդրի առաջ։
ՆԳՆ սոտիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ճանապարհն արդեն բաց է. «Հուլիսի 31-ին ժամը 8․25-ից Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրի բնակիչները որպես բողոքի ակցիա փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրի հատվածը։ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզի տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքների և ՏԻՄ ղեկավար կազմի հետ հանդիպման արդյունքում ժամը 9-ից երթևեկությունը վերականգնվել է»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր