«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է


«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 29-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության:
Բացի այդ, Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումով պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
Ø 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:
Ø 10 գույքի շուկայական արժեք:
Ø 42 տրանսպորտային միջոց:
Ø 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
Ø Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:
Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ մեկ այլ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել էր. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Աղմուկը ուզում են կոծկել. օրակարգը կեղծ է

Աղմուկը ուզում են կոծկել. օրակարգը կեղծ է Tue, 06 Oct 2026 13:15:51 +0400 ԱԺ ընդդիմադիր…

16 րոպե ago

Դուք սաղ կյանքը թուրքերենի շարադրություն եք գրել

Դուք սաղ կյանքը թուրքերենի շարադրություն եք գրել Tue, 06 Oct 2026 13:12:22 +0400 Ազգային ժողովում…

20 րոպե ago

Անի Ավետիսյանին ազգային հերոսի կոչում շնորհել․ ՄԱՍԿ

Անի Ավետիսյանին ազգային հերոսի կոչում շնորհել․ ՄԱՍԿ Tue, 06 Oct 2026 13:09:58 +0400 Հայտարարություն! Սյունիքի…

22 րոպե ago

Օրակարգը շեղելու համա՞ր

Օրակարգը շեղելու համա՞ր Tue, 06 Oct 2026 13:02:43 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ…

29 րոպե ago

Մարդիկ երևի պարապ են մնացել, պարգևավճարներն ուզում են արդարացնեն, իբր գործ են անում

Մարդիկ երևի պարապ են մնացել, պարգևավճարներն ուզում են արդարացնեն, իբր գործ են անում Tue, 06…

30 րոպե ago

Իսրայելը հուժկու հարվածներ է հասցրել Լիբանանին․ մանրամասներ

Իսրայելը հուժկու հարվածներ է հասցրել Լիբանանին․ մանրամասներ Tue, 06 Oct 2026 13:00:38 +0400 Անցած մեկ…

31 րոպե ago