Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար

Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար

Sat, 01 Aug 2026 12:15:41 +0400


Յուրաքանչյուր իրավակարգ, եթե իսկապես ցանկանում է արժանի և արդար լինել, պետք է մշտապես հիշի, որ իր օրինականությունն ու հեղինակությունը չեն բխում միայն օրենքի ձևական ու ընթացակարգային ուժից, այլ այն ճշմարտությունից, որի նկատմամբ օրենքը պատասխանատու է։ Այնտեղ, որտեղ իրավունքը կտրվում է բարոյական բանականությունից` դադարում է լինել արդարության արտահայտություն և վտանգում է վերածվել ուժի օրինականացված ձևի, գրել է գրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

«Այս պատճառով Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործի հարուցումը չի կարող գնահատվել զուտ իրավական ու ֆորմալ տեսանկյունից։ Անկախ գործի փաստական հանգամանքներից՝ այն դառնում է փորձություն իրավունքի հասկացության համար։ Այստեղ վճռորոշ հարցը ոչ թե այն է, թե արդյոք որևէ անձ վեր է օրենքից. քրիստոնեական ավանդույթը միշտ հուշել է, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է արդարության առաջ։ Ավելի հիմնարար հարցն այն է, թե արդյոք իրավունքը մնում է ճշմարտության ծառայության մեջ, թե սկսում է արտահայտել պատմական հանգամանքների կամ քաղաքական կամքի գերակայությունը։

Պետությունն ու Եկեղեցին տարբեր բնույթի իրականություններ են։ Պետության առաքելությունն է պահպանել հասարակական արդարությունը, իսկ Եկեղեցուն վստահված է հիշեցնել այն բարոյական ճշմարտության մասին, առանց որի նույնիսկ ամենակատարյալ իրավական համակարգը կորցնում է իր ներքին չափանիշը։ Երբ այս տարբերությունը մոռացվում է, պետությունը հակված է բացարձակացնելու սեփական իրավասությունը, իսկ հասարակությունը՝ իրավունքը շփոթելու իշխանության հետ։

Եթե քննությունը կատարվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով, անաչառությամբ և ճշմարտության նկատմամբ հավատարմությամբ, ապա այն կարող է ծառայել արդարությանը։ Սակայն եթե իրավական գործընթացն ստանում է այնպիսի բնույթ, որ կասկածի տակ է դրվում Եկեղեցու ազատությունն ու անկախությունը, ապա վտանգվում է այն վստահությունը, որի վրա հանգչում է իրավակարգը։ Իրավունքը չի կարող երկար գոյատևել այնտեղ, որտեղ այն այլևս չի ճանաչվում որպես արդարության արտահայտություն։

Եկեղեցու արժանապատվությունը չի բխում իշխանությունից և չի պահպանվում արտոնություններով։ Այն ծնվում է ճշմարտությանը հավատարմությունից, նույնիսկ երբ այդ հավատարմությունը պահանջում է կրել քննություն կամ անարդարության վտանգ։ Նույն կերպ պետության իրական կշիռն ու վեհությունը երևում է ոչ թե իր ուժի, այլ ինքնասահմանափակման կարողության մեջ, երբ այն ճանաչում է, որ մարդու խիղճը, հավատքը և Աստծու նկատմամբ պատասխանատվությունը չեն ստեղծվում քաղաքական իշխանության կողմից և չեն կարող ամբողջությամբ ենթարկվել նրան։

Որտեղ օրենքը և ճշմարտությունը բաժանվում են, տուժում են երկուսն էլ։ Իսկ որտեղ որ իրավունքը բաց է մնում բարոյական բանականության և մարդու մասին ճշմարտության առաջ, պետությունն ու Եկեղեցին, պահպանելով իրենց տարբեր առաքելությունները, կարող են համատեղ ծառայել այն արժանապատվությանը, որը քրիստոնեական ըմբռնմամբ արմատավորված է մարդու՝ Աստծու պատկեր և նմանություն լինելու մեջ»,-գրել է Սրբազան Հայրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են

Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են Wed, 07 Oct 2026 22:10:00 +0400 Թուրքիան թույլ…

10 րոպե ago

Կարող են դառնալ Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր

Կարող են դառնալ Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր Wed, 07 Oct 2026 22:00:38 +0400 Միջազգային Օլիմպիական…

20 րոպե ago

Ադելիա Պետրոսյանը գլխավորում է ISU-ի գեղասահքի Գրան պրիի փուլերի պահեստայինների ցուցակը

Ադելիա Պետրոսյանը գլխավորում է ISU-ի գեղասահքի Գրան պրիի փուլերի պահեստայինների ցուցակը Wed, 07 Oct 2026…

25 րոպե ago

Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին

Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին Wed, 07 Oct 2026…

28 րոպե ago

Ինչ է ասել Ղալիբաֆը Միրզոյանին, որի մասին հայկական իշխանությունները լռում են

Ինչ է ասել Ղալիբաֆը Միրզոյանին, որի մասին հայկական իշխանությունները լռում են Wed, 07 Oct 2026…

34 րոպե ago

Երկու դիզայների դրամական աջակցություն կտրամադրենք

Երկու դիզայների դրամական աջակցություն կտրամադրենք Wed, 07 Oct 2026 21:40:08 +0400 Latest news from Secure…

40 րոպե ago