Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են

Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են

Wed, 07 Oct 2026 22:10:00 +0400


Թուրքիան թույլ չի տա երկրներին կամ առանձին քաղաքական շրջանակներին կանգնել Անկարայի և Բաքվի միջև, իսկ Թուրքիայի ներսում որոշ խմբերի կողմից Ադրբեջանի վրա հարձակումները մեծ դժգոհություն են առաջացնում։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը՝ ի պատասխան երկու երկրների միջև լարվածության մասին մեղադրանքների։

«Մենք երկու պետություն ենք, մեկ ժողովուրդ։ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք իսկապես հավատարիմ ենք այս կարգախոսին», – ընդգծել է նա։

Չելիքի խոսքով՝ երկու երկրները կարող են ունենալ տարբեր ներքին քաղաքական օրակարգեր և գնահատականներ որոշակի ներքին և արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։ Սակայն, առաջացող ցանկացած անհամաձայնություն քննարկվում է բացահայտ՝ եղբայրության ոգով։ «Երբ մենք համաձայն չենք այս հարցերի շուրջ, մենք՝ որպես երկու եղբայրական երկրներ, շարունակում ենք առաջ շարժվել՝ քննարկելով դրանք և բացահայտ կիսվելով մեր տեսակետներով», – նշել է ԱԶԿ ներկայացուցիչը։

Չելիքը ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ունեն իսկապես եղբայրական հարաբերություններ։ Սակայն նա նշել է, որ որոշ երկրներ փորձում են կանգնել Անկարայի և Բաքվի միջև։ «Մենք բացարձակապես թույլ չենք տա, որ այս երկրները դա անեն», – հայտարարել է նա։

ԱԶԿ ներկայացուցիչը նաև անդրադարձել է Ադրբեջանի վրա որոշակի խմբերի, սոցիալական ցանցերում միավորումների և Թուրքիայի որոշակի շրջանակների կողմից հարձակումներին: Նա ընդգծել է, որ նրանց գործողությունները որևէ կապ չունեն ո՛չ իշխող կուսակցության, ո՛չ էլ Թուրքիայի կառավարության հետ:

«Կասկած չկա, որ սա որևէ կերպ կապված է մեր կուսակցության կամ մեր կառավարության հետ: Նրանք դա անում են իրենց սեփական նախաձեռնությամբ», – ասաց Չելիքը:

Նա նաև զգուշացրել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև հակասության տպավորություն ստեղծելու և երկու երկրների միջև եղբայրությունը խաթարելու փորձերի դեմ: «Մենք դա ոչ մի կերպ թույլ չենք տա: Սա մեզ մեծ դժգոհություն է պատճառում», – ընդգծեց ԱԶԿ ներկայացուցիչը:

Չելիքի խոսքով, երկու կողմերի միջև շփումները շարունակվում են ինչպես նախագահական մակարդակով, այնպես էլ պետական ​​և կուսակցական մակարդակներով: Թուրք ներկայացուցիչները վերջերս նաև հանդիպումներ են ունեցել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական՝ հատկապես իշխանամերձ մամուլը պնդում է, թե Ադրբեջանի դեմ Թուրքիայից տեղեկատվական հակընդեմ արշավ է ծավալվում, իսկ Թուրքիայում էլ շարունակվում են հակաադրբեջանական ցույցերը՝ ընդդեմ կրթօջախներում հիջաբի կրման դեմ Բաքվի որոշման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեսսին հայց է ներկայացնելու՝ պահանջելով իր անունը չօգտագործել

Մեսսին հայց է ներկայացնելու՝ պահանջելով իր անունը չօգտագործել Thu, 19 Nov 2026 23:00:29 +0400 «Ինտեր…

11 րոպե ago

Վան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլար

Վան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլար Thu, 19 Nov 2026 22:52:23 +0400…

20 րոպե ago

Կինգ Կոնգը, պինգ պոնգը ու «Սահմանադրությունը»

Կինգ Կոնգը, պինգ պոնգը ու «Սահմանադրությունը» Thu, 19 Nov 2026 22:41:49 +0400 Latest news from…

30 րոպե ago

Ով է համաշխարհային կինոյի ամենահայտնի աստղը, ըստ Variety-ի

Ով է համաշխարհային կինոյի ամենահայտնի աստղը, ըստ Variety-ի Thu, 19 Nov 2026 22:30:01 +0400 Variety-ն…

42 րոպե ago

Քրիս Հեմսվորթի առանձնատունը ենթարկվել է կողոպտիչների հարձակման

Քրիս Հեմսվորթի առանձնատունը ենթարկվել է կողոպտիչների հարձակման Thu, 19 Nov 2026 22:23:30 +0400 Քրիս Հեմսվորթի…

48 րոպե ago

«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյան

«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյան Thu, 19 Nov 2026 22:19:36 +0400 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի…

52 րոպե ago