Փաշինյանի «շուստրիությունը» ՀՀ-ն լծակ է դարձնում ուրիշի ձեռքին

Փաշինյանի «շուստրիությունը» ՀՀ-ն լծակ է դարձնում ուրիշի ձեռքին

Sat, 01 Aug 2026 21:15:56 +0400


Պուտինին զանգելու Փաշինյանի նպատակը շնորհավորանք լսելը չէր, իհարկե, որովհետև չեմ կարծում, թե այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանի համար վիճակախաղի տրամաբանություն ունի, այսինքն զանգել՝ կլսի կամ չի լսի շնորհավորանք, «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Պուտին- Փաշինյանի հեռախոսազրույցին:

«Նա, իհարկե, շատ լավ պատկերացնում է, նաև իրազեկված է՝ Պուտինը տրամադրված է շնորհավորելու, թե ոչ, կարծում եմ, զանգի նպատակը պարզապես քաղաքական որևէ օրակարգով հաղորդակցվելն էր և նույնիսկ կասկածում եմ, թե այդ օրակարգում հայկական գյուղմթերքների հարցը Նիկոլ Փաշինյանի համար եղել է ամենից հրատապն ու այդ հեռախոսազանգի գլխավոր մոտիվը: Կարծում եմ, առանցքային հարցերը գտնվում են շատ ավելի լայն քաղաքական հարթության վրա: Մենք տեսնում ենք, որ բավականին դինամիկ պրոցեսներ են մակրոքաղաքական միջավայրում կոնֆլիկտների ընդլայնման տեսանկյունից: Մենք տեսնում ենք, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, ընդհուպ, դրսևորում է Կասպից ավազան հասնելու միտումներ, Ուկրաինան Կասպից ծովում թիրախավորում է իրանական նավ, Իրանը խոստանում է պատասխանել և այդ համատեքստում, կարծում եմ, այդ հեռախոսազանգի մոտիվներն ավելի շատ գտնվում են այդ օրակարգային տիրույթում»,-ասաց Բադալյանը:

Փաշինյանին կարող է մտահոգել ցանկացած հանգամանք, թե այդ կոնֆլիկտների տարածման միտումներն ինչ ռիսկեր կարող են պարունակել, թե Կովկասի համար, թե նաև Հայաստանի, դրանցից բխող ռիսկեր գուցե արդեն անմիջականորեն Փաշինյանի քաղաքական դիրքերի համար կարող են լինել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նա իշխանության է Հայաստանում և պատասխանատու է Հայաստանի շուրջ իրավիճակի համար:

«Չէ որ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ ինքը խաղաղություն է բերել և եթե հանկարծ ռեգիոն է գալիս անկայունություն, սա հարցեր է առաջացնելու նաև Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների հանդեպ: Եվ այս տեսանկյունից, իհարկե, մտահոգության առարկա հարցերը նրա համար կարող են լինել ընդգրկուն, այդ թվում նաև տնտեսական միջակայքում, բայց արդեն շատ ավելի լուրջ մասշտաբով և ծավալներով, քան պարզապես հայկական ապրանքների խնդիրը»,- նկատեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն աղմկահարույց հայտարարությանը, որ Հայաստանը կարող է արբիտրաժային դատարան հայց ներկայացնել «Ռուսական երկաթուղիների դեմ» հավատարմագրային կառավարման մասով, իսկ ռուսները հայտարարեցին, որ իրենց ներդրումները հետ կպահանջեն, քաղաքագետը շեշտում է, որ կպահանջեն հետ, թե ոչ՝ դա այլ հարց է, սակայն իշխանության քարոզչությունը սկսել է «թավշյա» արշավ Հայաստանի հանրային գիտակցության դեմ, ներկայացնելով, թե իբր պայմանագրով նախատեսված չէ ներդրումների փոխհատուցում կամ վերադարձ։

Բադալյանը նշում է․ «Ամբողջ հարցն այն է, որ խոսքը «ըստ պայմանագրի» հետ պահանջելու մասին չէ, այլ այն մասին, որ, եթե Երեւանը պարզապես դնի իրավունքի վերանայման հարց՝ պայմանագրի ժամկետի ավարտից առաջ, ապա դրա համար կամ պետք է ներկայացնի շատ ծանրակշիռ պատճառ եւ հիմք, կամ հակառակ կողմը արդեն կարող է պահանջել մինչ այդ արված ներդրումների փոխհատուցում, ու կապ չունի՝ պայմանագրում նշված է, թե ոչ։ Արբիտրաժը լոկ պայմանագրի կետերի համաձայն որոշում կայացնելու ատյան չէ, այլ դատական ատյան, որտեղ գործում են նաեւ ամենատարբեր փաստարկներ, նախադեպեր, իրավագիտությունը՝ իր աբողջ փիլիսոփայությամբ, որը ամենեւին լոկ 1+1 մաթեմատիկա չէ»:

Քաղաքագետը նկատում է, որ այսօրինակ «շուստրիությունները» Հայաստանի հանրության գիտակցության մեջ իբրև «ինքնիշխան քաղաքականության» եւ «պետական արժանապատվության» նորմ դարձնելը, ընդամենը քայքայելու է Հայաստանի ինտելեկտուալ դիմադրունակության եւ կենսունակության հեռանկարը, այլ ոչ թե իրական ինքնիշխանությունը։

«Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել կոնցեսիան վերանայելու որեւէ ծանրակշիռ հիմք, բացի այն, որ հայտարարել է, թե «որոշ երկրներ դժգոհ» են։

Սա է այստեղ կարեւորագույն հարցը, այլ ոչ թե այն, թե ով կկառավարի հայկական երկաթուղին, որովհետեւ Հայաստանի հանրապետությունը բոլոր պարագաներում ունի իր շահերը պաշտպանելու ինստիտուցիոնալ լծակներ։ Երբ այդ ամենի փոխարեն գործի է դրվում «շուստրիությունը», որպես կոնցեպտ, ապա այդ պարագայում տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանն ինքն է դառնում ուրիշի լծակ»,-եզրափակում է Հակոբ Բադալյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին Sat, 01 Aug 2026…

19 րոպե ago

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է

Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է Sat, 01 Aug 2026 22:44:54 +0400 Գագիկ Ղազինյանն…

34 րոպե ago

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի

Սրանք քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն․ պայքարն այլընտրանք չունի Sat, 01 Aug 2026 22:26:08 +0400 8-րդ…

53 րոպե ago

Մխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին

Մխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Sat, 01 Aug 2026 22:15:50 +0400 Նախամրցաշրջանային ընկերական…

1 ժամ ago

Ոչնչացված պետականության «փակ համակարգերը»

Ոչնչացված պետականության «փակ համակարգերը» Sat, 01 Aug 2026 22:00:01 +0400 ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ…

1 ժամ ago

Վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի վնասվածք է ստացել

Վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի վնասվածք է ստացել Sat, 01 Aug 2026…

2 ժամ ago