Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան
Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի ութին կայցելի Ադրբեջան։ Թուրքական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների համաձայն, այդ մասին նա հայտարարել է Հարավային Կորեայից վերադարձի ճանապարհին» «Ես միշտ ասում եմ, որ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ դուրս են գալիս դասական դիվանագիտական հարաբերություններից։ Երկու երկրների միջեւ առկա է անխզելի կապ, որը արդյունքն է մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի եւ տա Աստված նաեւ՝ ապագայի։ Չկան խոչընդոտներ, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ եղած եղբայրությունը չկարողանա հաղթահարել»,- ասել է Էրդողանը։