Իշխանությունը զավթած, Հայրենիքը հանձնած մարդիկ այսօր դատում են Հայրենիքն ազատագրած հերոսներին․ Մետաքսե Հակոբյան

Իշխանությունը զավթած, Հայրենիքը հանձնած մարդիկ այսօր դատում են Հայրենիքն ազատագրած հերոսներին․ Մետաքսե Հակոբյան

Sun, 02 Aug 2026 13:15:15 +0400


Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայրենիքս ոչ միայն քաղաքական, այլև ծանր բարոյական անկում է ապրում։

Իշխանությունը զավթած, Հայրենիքը հանձնած մարդիկ այսօր դատում են Հայրենիքը ազատագրած հերոսներին։ Հենց այսպես են դատում մեր ազգային արժանապատվությունը, մեր հաղթանակները և մեր պատմությունը։

Իմ սերունդը մեծացել է այս հերոսների օրինակով։ Նրանք են մեզ սովորեցրել, որ հայրենիքը չի նվիրաբերվում, չի վաճառվում, չի հանձնվում։ Իսկ այսօր նրանց փորձում են ներկայացնել որպես մեղադրյալներ, մինչդեռ իրական մեղադրանքը պատմությունն արդեն վաղուց է գրել՝ նրանց հասցեին, ովքեր հանձնեցին Արցախը, կեղեքում են Հայաստանը և այսօր համարձակվում են դատել հաղթանակ կերտած մարդկանց։

Դատավարության դահլիճներում կարելի է կեղծել գործեր, գրել պատվերով վճիռներ, բայց հնարավոր չէ վերաշարադրել պատմությունը։ Պատմության դատաստանը միշտ ավելի խիստ է, քան ցանկացած դատարանի վճիռը։

Դավաճանների անունները երբեք չեն ջնջվել պատմությունից։ Դավաճանը վաղ թե ուշ պատժվում է, իսկ դրա խարանը մնում է ոչ միայն մեղավորների, այլև նրանց սերունդների վրա։

Աշոտ Երկաթը հերոսապատում կերտողներից է, որովհետև ընտրել է պայքարի ճանապարհը։ Պատմությունը միշտ հերոսացնում է հայրենիքը պաշտպանողներին և անարգանքի սյունին է գամում հայրենիքը հանձնողներին։

Դատեք որքան ուզում եք հերոսներին։ Նրանց դատելով՝ դուք չեք փոխելու նրանց տեղը պատմության մեջ։ Փոխում եք միայն ձերը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը Mon, 02 Nov…

13 րոպե ago

26-ամյա երիտասարդին կասկածում են ամուսնական զույգի սպանության մեջ

26-ամյա երիտասարդին կասկածում են ամուսնական զույգի սպանության մեջ Mon, 02 Nov 2026 18:30:29 +0400 ՌԴ…

19 րոպե ago

Սա իսկապես պատմական պահ է, եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս իշխանազրկելու գործընթացի

Սա իսկապես պատմական պահ է, եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս…

31 րոպե ago

Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու

Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու Mon, 02 Nov 2026 18:15:47 +0400…

34 րոպե ago

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին Mon, 02 Nov 2026 18:00:51 +0400 ԱՄՆ Առաջին…

49 րոպե ago

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից Mon, 02 Nov 2026 17:45:05 +0400 Ֆիթնեսի…

1 ժամ ago