Հանդես կգան Ուկրաինական կարգավորման նոր նախաձեռնությամբ

Հանդես կգան Ուկրաինական կարգավորման նոր նախաձեռնությամբ

Sun, 02 Aug 2026 23:00:48 +0400


Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության կարգավորմանը կարող է նոր դիվանագիտական ազդակ հաղորդվել տեսանելի ապագայում՝ Միացյալ Նահանգների կողմից, քանի որ վերջինս ներկայումս զբաղված է դիվանագիտական կարգավորման հերթական նախաձեռնության նախապատրաստման աշխատանքներով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Fox News-ի եթերում։

Նա ասել է, որ առաջիկա շաբաթներին Վաշինգտոնը նպատակային գործողություններ է իրականցնելու՝ հասկանալու համար, թե արդյոք առկա է ռեալ հնարավորություն՝ վերականգնելու երկխոսությունը Կիեւի եւ Մոսկվայի միջեւ եւ շարժվելու ռազմական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Ռուբիոն նշել է, որ առանցքային են շարունակում մնալ կողմերի սկզբունքային տարաձայնությունները, որոնք առկա են հակամարտության կարգավորման համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի հետ կապված։ Ամերիկյան պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ կողմերը ունեն բավականին հստակ «կարմիր գծեր» եւ դեռեւս հնարավոր չէ դրանք նույնիսկ մի փոքր մոտեցնելու, ինչի հետեւանքով էլ՝ պատերազմի դադարեցման ուղղությամբ ցանկալի արդյունքներ չեն լինում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մնաց դագաղ սարքողները հպարտանան իրենց «շրջանառության աճով»

Մնաց դագաղ սարքողները հպարտանան իրենց «շրջանառության աճով» Wed, 05 Aug 2026 16:45:07 +0400 Տարբեր համակարգեր…

8 րոպե ago

Կիևի արյունալի գիշերը․ Զելենսկին շտապ դիմել է աշխարհին

Կիևի արյունալի գիշերը․ Զելենսկին շտապ դիմել է աշխարհին Wed, 05 Aug 2026 16:30:24 +0400 Ուկրաինայի…

23 րոպե ago

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Wed, 05 Aug 2026 16:17:40 +0400 ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների…

36 րոպե ago

Փա՞յ եք մեջը, էլի հավելագրումներ են եղել ՀԷՑ-ում. Ղազինյան

Փա՞յ եք մեջը, էլի հավելագրումներ են եղել ՀԷՑ-ում. Ղազինյան Wed, 05 Aug 2026 16:13:34 +0400…

40 րոպե ago

Այո', ՀՀ-ում ահագին բան է փոխվել, կրկնապատկվել է պետական պարտքը

Այո', ՀՀ-ում ահագին բան է փոխվել, կրկնապատկվել է պետական պարտքը Wed, 05 Aug 2026 16:13:09…

40 րոպե ago

Տնեցիներին հրաժեշտ եմ տվել, վախով եկել եմ, տեսնեմ՝ ի՞նչ եք անելու

Տնեցիներին հրաժեշտ եմ տվել, վախով եկել եմ, տեսնեմ՝ ի՞նչ եք անելու Wed, 05 Aug 2026…

41 րոպե ago