Հանդես կգան Ուկրաինական կարգավորման նոր նախաձեռնությամբ
Sun, 02 Aug 2026 23:00:48 +0400

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության կարգավորմանը կարող է նոր դիվանագիտական ազդակ հաղորդվել տեսանելի ապագայում՝ Միացյալ Նահանգների կողմից, քանի որ վերջինս ներկայումս զբաղված է դիվանագիտական կարգավորման հերթական նախաձեռնության նախապատրաստման աշխատանքներով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Fox News-ի եթերում։
Նա ասել է, որ առաջիկա շաբաթներին Վաշինգտոնը նպատակային գործողություններ է իրականցնելու՝ հասկանալու համար, թե արդյոք առկա է ռեալ հնարավորություն՝ վերականգնելու երկխոսությունը Կիեւի եւ Մոսկվայի միջեւ եւ շարժվելու ռազմական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Ռուբիոն նշել է, որ առանցքային են շարունակում մնալ կողմերի սկզբունքային տարաձայնությունները, որոնք առկա են հակամարտության կարգավորման համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի հետ կապված։ Ամերիկյան պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ կողմերը ունեն բավականին հստակ «կարմիր գծեր» եւ դեռեւս հնարավոր չէ դրանք նույնիսկ մի փոքր մոտեցնելու, ինչի հետեւանքով էլ՝ պատերազմի դադարեցման ուղղությամբ ցանկալի արդյունքներ չեն լինում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր