Քաղաքական քամիներով որոշումներ կայացնող մարդիկ պարտավոր են գիտակցել՝ այդ քամիներն անցողիկ են

Քաղաքական քամիներով որոշումներ կայացնող մարդիկ պարտավոր են գիտակցել՝ այդ քամիներն անցողիկ են

Mon, 03 Aug 2026 10:15:29 +0400


Շատ դժվար է գիրքն ու գիտելիքն արհամարհող, բարոյականության ստորին սահման չճանաչող մարդկանց ինչ-որ կերպ համոզել կամ միգուցե՝ հասկացնել, որ գիտնական, մտավորական կամ ընդհանրապես՝ կենցաղից բարձր մտածող մարդը պետք է, նույնիսկ պարտավոր է ունենալ ընդդիմադիր կեցվածք՝ բոլոր քաղաքական իշխանությունների նկատմամբ:

Դա մի պարզ պատճառով, որովհետև դա է պահանջում ճշմարտության, ազգային և պետական շահը:
Գիտնականն ու մտավորականը հենց այն կոչումներն են, որ պարտադրում է մարդուն անընդհատ քննարկել, վերլուծել, բացահայտել և ցույց տալ օրվա իշխանությունների բացթողումներն ու սխալները: Նպատակն ավելի արդյունավետ որոշումների ընդունումն է բոլորի, պետության և ազգի համար, իսկ սուբյեկտիվ պատճառներով դրա անհնարինության դեպքում՝ այդ իշխանության փոփոխությունը:
Պարզվում է՝ հիմա էլ հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ, ԵՊՀ միակ էմիրիտուս-իրավագիտության դոկտոր, հազարավոր իրավաբաններիս կայացման գործում անգնահատելի ավանդ ունեցող պարոն Գագիկ Ղազինյանին:

Այն, որ գիտնականի և հետևաբար՝ ընդդիմադիր կեցվածք պարոն Ղազինյանը ունեցել է դեռ շատ վաղուց, ես անձամբ գիտեմ իմ փորձից, երբ 2005թ-ից Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ էի (մինչև 2009), ու պայքարում էինք համալսարանի քաղաքականացման դեմ: Այդ ժամանակվա մեր ընկերները շատ լավ գիտեն այդ պայքարի ծանրությունն ու հետևանքները:

Այն, որ մասնագիտական բարոյականությունը իրավունքի մասին գիտեիքի փոխանցման հետ իրավաբանական կրթության անբաժանելի մաս է եղել հենց նրա ջանքերով, անձնական փորձից գիտեմ դեռ 2003թ-ից, երբ ընդունվեցի ԵՊՀ:

Եվ այն, որ քաղաքական քամիներով որոշումներ կայացնող մարդիկ ՊԱՐՏԱՎՈՐ են գիտակցել, այդ քամիներն անցողիկ են, և որ գիտնականին իր հիմնական բնույթներից մեկի՝ ԸՆԴԴԻՄԱՆԱԼՈւ պատճառով հեռացնելը կրթական համակարգից, միայն տոտալիտար քաղաքական համակարգ կառուցելու ու անհոգի կամակատար ծառայողներ «արտադրելու» հերթական քայլն է, հուսով եմ ևս կիմանամ առաջիկայում, երբ որոշում կայացնող մարդիկ հրաժարվեն քաղաքական ճնշումների ենթարկվելուց, և պարոն Ղազինյանին խնդրեն շարունակել իր կրթադաստիարակչական գործունեությունը …

Տարոն Սիմոնյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

2 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

2 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

2 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

2 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

2 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

2 ժամ ago