Ադանան քաբաբ չէ, մեր հայրենիքի մի մասն է․ Նարեկ Կարապետյան

Ադանան քաբաբ չէ, մեր հայրենիքի մի մասն է․ Նարեկ Կարապետյան

Mon, 03 Aug 2026 12:44:32 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը չի աջակցելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։

Դիմելով Ռուբինյանին՝ Կարապետյանն ասել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նրա օգտին։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին՝ պատգամավորը նշել է, որ ցանկանում է՝ դրանք զարգանային այնպիսի ուղղությամբ, որ երիտասարդ սերունդը հարևան երկրի քաղաքները ճանաչեր ոչ միայն կենցաղային ընկալումներով, այլև պատմական համատեքստում։

Նրա խոսքով՝ Ադանան պետք է ընկալվի ոչ միայն որպես խոհանոցային հայտնի անվանում, այլև որպես հայկական պատմական հայրենիքի մաս՝ ընդգծելով, որ խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքի մասին չէ։

«Մեր երիտասարդները Ադանան որպես քաբաբ պիտի չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել են անտառաjին հրդեհների մեղավորները

Ձերբակալվել են անտառաjին հրդեհների մեղավորները Mon, 03 Aug 2026 18:00:48 +0400 Թուրքիայում առնվազն վեց մարդ…

6 րոպե ago

Ովքեր են երկու նոր փոխվարչապետերը

Ովքեր են երկու նոր փոխվարչապետերը Mon, 03 Aug 2026 17:53:57 +0400 ՀՀ նախագահը հրամանագիր է…

13 րոպե ago

ԲՏԱ նոր նախարար է նշանակվել

ԲՏԱ նոր նախարար է նշանակվել Mon, 03 Aug 2026 17:49:54 +0400 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի…

17 րոպե ago

Հետիոտնային անցումը կապամոնտաժվի

Հետիոտնային անցումը կապամոնտաժվի Mon, 03 Aug 2026 17:45:51 +0400 Օգոստոսի 3-ից Երվանդ Քոչար 5/2 հասցեին…

21 րոպե ago

Ներկայացրել է օգտակար հանածոների հանդեպ իր պահանջները

Ներկայացրել է օգտակար հանածոների հանդեպ իր պահանջները Mon, 03 Aug 2026 17:30:31 +0400 Միացյալ Նահանգների…

37 րոպե ago

Այո, հիմա էլ եմ ասում, օրը ցերեկով գողացել եք 60․000 քաղաքացու քվե

Այո, հիմա էլ եմ ասում, օրը ցերեկով գողացել եք 60․000 քաղաքացու քվե Mon, 03 Aug…

38 րոպե ago