Ադանան քաբաբ չէ, մեր հայրենիքի մի մասն է․ Նարեկ Կարապետյան
Mon, 03 Aug 2026 12:44:32 +0400

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը չի աջակցելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։
Դիմելով Ռուբինյանին՝ Կարապետյանն ասել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նրա օգտին։
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին՝ պատգամավորը նշել է, որ ցանկանում է՝ դրանք զարգանային այնպիսի ուղղությամբ, որ երիտասարդ սերունդը հարևան երկրի քաղաքները ճանաչեր ոչ միայն կենցաղային ընկալումներով, այլև պատմական համատեքստում։
Նրա խոսքով՝ Ադանան պետք է ընկալվի ոչ միայն որպես խոհանոցային հայտնի անվանում, այլև որպես հայկական պատմական հայրենիքի մաս՝ ընդգծելով, որ խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքի մասին չէ։
«Մեր երիտասարդները Ադանան որպես քաբաբ պիտի չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր