Երբ անտեսվում է Հայոց Կաթողիկոսը, անտեսվում է համայն հայության ձայնը

Երբ անտեսվում է Հայոց Կաթողիկոսը, անտեսվում է համայն հայության ձայնը

Mon, 03 Aug 2026 14:15:55 +0400


Ամենայն հարգանքով Կնյազ Համիդի Հասանովի նկատմամբ՝ ուզում եմ մի փոքրիկ դիտարկում անել։ Հիշեցնեմ, որ նա «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է և արդեն չորս գումարում անընդմեջ ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ ներկայացնելով քրդական ազգային փոքրամասնությանը։ Որպես տարիքով ավագ պատգամավոր՝ նա արդեն չորրորդ անգամ անընդմեջ վարում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստի բացումը։

Սակայն կա մի հանգամանք, որն արժե նկատել։
2017 թ. (6-րդ գումարում)՝ ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակով։
2018 թ. (7-րդ գումարում)՝ ընտրվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։
2021 թ. (8-րդ գումարում)՝ ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով։
2026 թ. (9-րդ գումարում)՝ կրկին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։
Տա Աստված՝ երկար ապրի, բայց ակնհայտ է, որ անկախ այն բանից, թե ով է տվյալ պահին իշխանության, նա շարունակելու է ներկայացնել ազգային փոքրամասնությանը հենց գործող իշխանության ցուցակով։ Եթե վաղը իշխանությունը փոխվի, հավանական է, որ նա արդեն նոր իշխանության ցուցակով կլինի խորհրդարանում։ Դա մեծ հաշվով պայմանավորված է ազգային փոքրամասնությունների ներկայացվածության գործող քաղաքական մոդելով, որի շրջանակում նրանք խորհրդարանում ներկայացվում են գործող իշխանության համապետական ցուցակներով։
Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ հարց։

Մի կողմում ունենք ազգային փոքրամասնության ներկայացուցչի, որը խորհրդարանում է գործող իշխանության ցուցակով, իսկ մյուս կողմում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որն ընտրված է համայն հայության կողմից և հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդը։

Սա Կնյազ Հասանովի անձին ուղղված քննադատություն չէ։ Ընդհակառակը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է արժանանան հարգանքի և պետական պատշաճ վերաբերմունքի։ Սակայն եթե պետությունն այդ հարգանքն ու վերաբերմունքը ցուցաբերում է ազգային փոքրամասնության ներկայացուցչի նկատմամբ, ապա ինչո՞ւ նույն վերաբերմունքը չի դրսևորվում համայն հայության կողմից ընտրված Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ։

Եթե ազգային փոքրամասնության ներկայացուցիչը որպես ավագ պետական կարևորագույն արարողության բնական մասնակիցն է, ապա ինչո՞ւ այդ նույն արարողությանը տեղ չգտնվեց համայն հայության հոգևոր առաջնորդի համար։ Մի՞թե համայն հայության կողմից ընտրված Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցչական և խորհրդանշական կշիռը պակաս է։

Խնդիրը Կնյազ Հասանովը չէ։ Խնդիրը պետական վերաբերմունքն է և այն չափանիշները, որոնցով որոշվում է, թե պետական կարևորագույն արարողություններին ովքեր են արժանանում պատշաճ հարգանքի, իսկ ովքեր՝ անտեսվում։ Երբ անտեսվում է Հայոց Կաթողիկոսը, անտեսվում է համայն հայության ձայնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

2 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

2 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

2 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

3 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

3 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

3 ժամ ago