ԲՏԱ նոր նախարար է նշանակվել

ԲՏԱ նոր նախարար է նշանակվել

Mon, 03 Aug 2026 17:49:54 +0400


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.

Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասվում է հրամանագրում:

Նշենք, որ Դավիթ Թադևոսյանը «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նրա անունը հանրային դաշտում առավել տեսանելի է դարձել 2025 թվականի մարտին, երբ այն ժամանակվա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել էր Նորատուսի ռադիոցանց։ Այցի ընթացքում Դավիթ Թադևոսյանը նախարարին ներկայացրել էր ընկերության տեխնիկական ենթակառուցվածքները, կապի հնարավորությունները և զարգացման ծրագրերը։

Հենց այդ այցից հետո էլ, ըստ ոլորտի մեր զրուցակիցների, Թադևոսյանի անունը սկսել է շրջանառվել բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական կառավարման շրջանակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հաճախորդների իրավունքների պաշտպանի ինստիտուտ կստեղծվի

Հաճախորդների իրավունքների պաշտպանի ինստիտուտ կստեղծվի Mon, 03 Aug 2026 23:00:03 +0400 Ադրբեջանում բանկային համակարգում հաճախորդների…

9 րոպե ago

Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում

Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Mon, 03 Aug…

29 րոպե ago

«Սարդ մարդը» շարքի նոր ֆիլմը ռեկորդ է սահմանել

«Սարդ մարդը» շարքի նոր ֆիլմը ռեկորդ է սահմանել Mon, 03 Aug 2026 22:30:58 +0400 «Սարդ…

38 րոպե ago

Օգոստոսի 3․ Օրվա թոփ 5 նորությոյունները

Օգոստոսի 3․ Օրվա թոփ 5 նորությոյունները Mon, 03 Aug 2026 22:30:01 +0400 Օգոստոսի 3-ի մեդիա-օրակարգի…

39 րոպե ago

Ահա սա է սրանց «Իրական Հայաստանը»․ հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք

Ահա սա է սրանց «Իրական Հայաստանը»․ հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք Mon, 03 Aug…

53 րոպե ago

Նախագահը վթարի է ենթարկվել

Նախագահը վթարի է ենթարկվել Mon, 03 Aug 2026 22:00:37 +0400 Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարը ավտովթարի…

1 ժամ ago