ԲՏԱ նոր նախարար է նշանակվել
Mon, 03 Aug 2026 17:49:54 +0400

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.
Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասվում է հրամանագրում:
Նշենք, որ Դավիթ Թադևոսյանը «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նրա անունը հանրային դաշտում առավել տեսանելի է դարձել 2025 թվականի մարտին, երբ այն ժամանակվա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել էր Նորատուսի ռադիոցանց։ Այցի ընթացքում Դավիթ Թադևոսյանը նախարարին ներկայացրել էր ընկերության տեխնիկական ենթակառուցվածքները, կապի հնարավորությունները և զարգացման ծրագրերը։
Հենց այդ այցից հետո էլ, ըստ ոլորտի մեր զրուցակիցների, Թադևոսյանի անունը սկսել է շրջանառվել բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական կառավարման շրջանակներում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր