«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն

Tue, 04 Aug 2026 08:00:17 +0400


ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե Ազգային ժողովի որ մշտական հանձնաժողովների նախագահությունն է պետք առաջնահերթությամբ ստանձնել, որ ռազմավարական եւ առանցքային հանձնաժողովները չթողնել ընդդիմադիրներին։

Բանն այն է, որ Դոնթի բանաձեւով՝ եթե խորհրդարանում ձեւավորվում է առավելագույն քանակի՝ 12 հանձնաժողով, ինչպես նախորդում, ապա երեք հանձնաժողովի նախագահությունն անցնելու է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, մեկը՝ «Հայաստան» դաշինքին։ Իսկ հանձնաժողովները խմբակցությունների միջեւ բաշխվելու են հետեւյալ ընթացակարգով՝ առաջինը ՔՊ-ն է երկու հանձնաժողով ընտրելու, հետո «ուժեղները»՝ մեկ, հետո նորից երկու՝ ՔՊ-ն, մեկը՝ «ուժեղները», իսկ վերջինն անցնելու է «Հայաստան» դաշինքին, որը, ի դեպ, որոշում ունի հրաժարվել նախագահությունից, այդ դեպքում տվյալ հանձնաժողովն էլ կղեկավարի ՔՊ-ն։

Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ ՔՊ-ում բուռն քննարկումներ են՝ առաջին հերթին որ երկու հանձնաժողովը վերցնել՝ պետաիրավականն ու արտաքին հարաբերությունների հանձնաժողո՞վը, թե՞ վերջինի փոխարեն՝ պաշտպանության հանձնաժողովը։ Բանն այն է, որ երկուսն էլ առանցքային նշանակության հանձնաժողովներ են, ՔՊ-ն հատկապես չի ուզում արտաքինը զիջել ընդդիմությանը, քանի որ այս հանձնաժողովն է փաստացի իրականացնում խորհրդարանական դիվանագիտությունը, ընդունում օտարերկրյա գործընկերներին, մի բան, որ ընդդիմադիրներին օդուջրի պես է հարկավոր։ Որ եվրոպական գործընկերների հետ կապերը վերականգնեն, տեղեկատվություն փոխանցեն, թե ինչ է կատարվում մեր երկրում, եւ փորձեն Փաշինյանի եվրոպական աջակցությունը փոքր-ինչ նվազեցնել։ Մյուս կողմից՝ պաշտպանության հանձնաժողովն էլ իշխանությունը չի ուզում կորցնել։ ՔՊ-ի հույսն այն է, որ «ուժեղները» տնտեսությունը կգերադասեն պաշտպանությունից եւ կվերցնեն ոչ թե պաշտպանության, այլ տնտեսական հարցերի հանձնաժողովը, եւ իրենք երկրորդ փուլում կվերցնեն պաշտպանականը։ «Ուժեղները» մեզ վստահեցրին, որ դեռ չեն կողմնորոշվել հանձնաժողովների հարցում՝ ըստ իրավիճակի որոշում կկայացնեն։ Վստահեցրին նաեւ, որ հանձնաժողովների նախագահացուներին էլ չեն որոշել՝ կորոշեն այն ժամանակ, երբ հայտնի դառնա, թե որ հանձնաժողովների նախագահությունն են ստանձնելու։ Փորձ չունեն, բայց ստել ու լրագրողների հարցերից խուսանավել, փաստորեն, արդեն լավ կարողանում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը Sun, 01 Nov 2026 13:30:33…

13 րոպե ago

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է Sun, 01…

29 րոպե ago

Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Sun, 01 Nov 2026 13:00:41 +0400…

43 րոպե ago

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

Զոհված զինծառայողը Սևանից էր

Զոհված զինծառայողը Սևանից էր Sun, 01 Nov 2026 12:28:22 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ զոհված զինծառայողը…

1 ժամ ago

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ Sun, 01 Nov 2026 12:15:11 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը…

1 ժամ ago