«Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին

«Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին

Tue, 04 Aug 2026 08:05:32 +0400


9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները երկու օր է՝ մեկնարկել են, սակայն պատգամավորների կաբինետների հարցը դեռեւս լուծված չէ, բացառությամբ ՔՊ-ի «դեմբելների»՝ հնաբնակների, որոնք կա՛մ մնացել են իրենց կաբինետներում, կա՛մ բարելավել են դիրքերը, իսկ նորեկները փորձում են միջնորդներ մեջ գցել, հնարավորինս լավ հարկաբաժիններում տեղավորվել։

Ովքեր ՔՊ վերնախավի հետ մոտ են, արդեն գտել են առաջիկա հինգ տարիների իրենց աշխատասենյակները, օրինակ, Հայկ Կոնջորյանի նախկին օգնական, ավագանու անդամ Նատալի Սինորյանը հարմարավետ տեղավորվել է նոր ֆոյեի դահլիճի հարեւանությամբ առաջին սենյակում։ Վատ դիրքերում չէ ՔՊ-ի հրձիգ դարձած նախկին տնօրեն, շրջիկ պատարագների ակտիվ մասնակից Ռուզաննա Երեմյանը՝ նա Սինորյանի հարեւանությամբ է տեղավորվել՝ մի քանի սենյակ միջանցքի խորքը։

Փոխարենը պաշտպանության հանձնաժողովի երբեմնի անպարտ նախագահ Անդրանիկ Քոչարյանին չորրորդ հարկից իջեցրել են երկրորդ, իսկ Սասուն Միքայելյանը գերադասել է տեղավորվել ֆրակցիայից, ավելի ճիշտ՝ աչքից ու ականջից հեռու՝ առաջին հարկում, որտեղ նախորդ խորհրդարանում նաեւ Խաչատուր Սուքիասյանն էր մեկուսի հարմարավետ տեղավորվել։

Ի դեպ, իրենց կաբինետներից դուրս են եկել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները։ Նրանց տեղափոխել են «Պատիվ ունեմ»-ի, իսկ ավելի վաղ՝ «Ելք»-ի տարածք, իսկ նրանց աշխատասենյակները տրվել են ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը՝ «Ուժեղ Հայաստանին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր…

2 ժամ ago

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը Mon, 21 Sep 2026 23:30:05 +0400 Ֆրանսիայի պետական պարտքը…

2 ժամ ago

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ Mon, 21 Sep 2026 23:15:18…

2 ժամ ago

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը Mon, 21 Sep 2026 23:00:49 +0400 Աշնան հետ, երբ եղանակն…

2 ժամ ago

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը Mon, 21 Sep 2026 22:40:07…

3 ժամ ago

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով Mon, 21 Sep 2026 22:30:01 +0400 Փարիզի Վերաքննիչ…

3 ժամ ago