«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն

Tue, 04 Aug 2026 08:00:17 +0400


ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե Ազգային ժողովի որ մշտական հանձնաժողովների նախագահությունն է պետք առաջնահերթությամբ ստանձնել, որ ռազմավարական եւ առանցքային հանձնաժողովները չթողնել ընդդիմադիրներին։

Բանն այն է, որ Դոնթի բանաձեւով՝ եթե խորհրդարանում ձեւավորվում է առավելագույն քանակի՝ 12 հանձնաժողով, ինչպես նախորդում, ապա երեք հանձնաժողովի նախագահությունն անցնելու է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, մեկը՝ «Հայաստան» դաշինքին։ Իսկ հանձնաժողովները խմբակցությունների միջեւ բաշխվելու են հետեւյալ ընթացակարգով՝ առաջինը ՔՊ-ն է երկու հանձնաժողով ընտրելու, հետո «ուժեղները»՝ մեկ, հետո նորից երկու՝ ՔՊ-ն, մեկը՝ «ուժեղները», իսկ վերջինն անցնելու է «Հայաստան» դաշինքին, որը, ի դեպ, որոշում ունի հրաժարվել նախագահությունից, այդ դեպքում տվյալ հանձնաժողովն էլ կղեկավարի ՔՊ-ն։

Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ ՔՊ-ում բուռն քննարկումներ են՝ առաջին հերթին որ երկու հանձնաժողովը վերցնել՝ պետաիրավականն ու արտաքին հարաբերությունների հանձնաժողո՞վը, թե՞ վերջինի փոխարեն՝ պաշտպանության հանձնաժողովը։ Բանն այն է, որ երկուսն էլ առանցքային նշանակության հանձնաժողովներ են, ՔՊ-ն հատկապես չի ուզում արտաքինը զիջել ընդդիմությանը, քանի որ այս հանձնաժողովն է փաստացի իրականացնում խորհրդարանական դիվանագիտությունը, ընդունում օտարերկրյա գործընկերներին, մի բան, որ ընդդիմադիրներին օդուջրի պես է հարկավոր։ Որ եվրոպական գործընկերների հետ կապերը վերականգնեն, տեղեկատվություն փոխանցեն, թե ինչ է կատարվում մեր երկրում, եւ փորձեն Փաշինյանի եվրոպական աջակցությունը փոքր-ինչ նվազեցնել։ Մյուս կողմից՝ պաշտպանության հանձնաժողովն էլ իշխանությունը չի ուզում կորցնել։ ՔՊ-ի հույսն այն է, որ «ուժեղները» տնտեսությունը կգերադասեն պաշտպանությունից եւ կվերցնեն ոչ թե պաշտպանության, այլ տնտեսական հարցերի հանձնաժողովը, եւ իրենք երկրորդ փուլում կվերցնեն պաշտպանականը։ «Ուժեղները» մեզ վստահեցրին, որ դեռ չեն կողմնորոշվել հանձնաժողովների հարցում՝ ըստ իրավիճակի որոշում կկայացնեն։ Վստահեցրին նաեւ, որ հանձնաժողովների նախագահացուներին էլ չեն որոշել՝ կորոշեն այն ժամանակ, երբ հայտնի դառնա, թե որ հանձնաժողովների նախագահությունն են ստանձնելու։ Փորձ չունեն, բայց ստել ու լրագրողների հարցերից խուսանավել, փաստորեն, արդեն լավ կարողանում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լիպարիտ Դրմեյանը ծննդատանը, որ ծնվում էր մենք արդեն այնտեղ էինք

Լիպարիտ Դրմեյանը ծննդատանը, որ ծնվում էր մենք արդեն այնտեղ էինք Thu, 06 Aug 2026 18:06:57…

6 րոպե ago

Դիվանագիտական սկանդալ․ հրաժարվել են ընդունել ագրեմանը

Դիվանագիտական սկանդալ․ հրաժարվել են ընդունել ագրեմանը Thu, 06 Aug 2026 18:00:38 +0400 Սկանդալ է առաջացել…

12 րոպե ago

Վաղը Փաշազադեն ու մոլլաները լավ քեֆ են անելու, ձեր իշխանությանն էլ երկար կյանք են մաղթելու

Վաղը Փաշազադեն ու մոլլաները լավ քեֆ են անելու, ձեր իշխանությանն էլ երկար կյանք են մաղթելու…

15 րոպե ago

«Բեզաչոտնիկ» բառից վեճ ծագեց «Ուժեղ Հայաստան»-ի և ՔՊ-ականի միջև

«Բեզաչոտնիկ» բառից վեճ ծագեց «Ուժեղ Հայաստան»-ի և ՔՊ-ականի միջև Thu, 06 Aug 2026 17:55:40 +0400…

17 րոպե ago

«Գյորմամիշ» խոսքս ՔՊ-ին չէր վերաբերվում, այլ՝ ինձնից բիզնես խլողներին, նման արձագանքն իրենց խնդիրն է

«Գյորմամիշ» խոսքս ՔՊ-ին չէր վերաբերվում, այլ՝ ինձնից բիզնես խլողներին, նման արձագանքն իրենց խնդիրն է Thu,…

26 րոպե ago

Մեկ-մեկ Վիքիպեդիա կարդացեք. ինչ է վենդետան

Մեկ-մեկ Վիքիպեդիա կարդացեք. ինչ է վենդետան Thu, 06 Aug 2026 17:45:06 +0400 Երկու օր է՝…

28 րոպե ago