«Հրապարակ». Ո՞վ պատժեց՝ կարող ա բարձրացրեցին

«Հրապարակ». Ո՞վ պատժեց՝ կարող ա բարձրացրեցին

Tue, 04 Aug 2026 08:45:31 +0400


Որոշ տեղեկություններով, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանն անասելի ծանր է տարել իր թիմի՝ իրեն հասցրած հարվածը, երբ նախորդ շաբաթ ՔՊ վարչությունն Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրեց Վիլեն Գաբրիելյանին, մինչդեռ առաջադրվել էր նաեւ Սասուն Միքայելյանը, ինչպեսեւ՝ Արմեն Խաչատրյանը։

Մենք տեղեկացանք, որ Սասուն Միքայելյանին վարչության ներկայիս 19 անդամից ընդամենը 5-ն է կողմ քվեարկել, նա քվեարկության հենց առաջին փուլի արդյունքներով է դուրս մնացել։ Երկրորդ փուլ է անցել 2 հոգի՝ Վիլեն Գաբրիելյանը եւ Արմեն Խաչատրյանը։ Գաբրիելյանի օգտին կողմ քվեարկել է ՔՊ վարչության 10 անդամ, Արմեն Խաչատրյանի օգտին՝ 9-ը։ Հիշենք, որ այդ նիստին չի մասնակցել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, ի դեպ, տեւական ժամանակ արտերկրում է՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելուց հետո հոգեկան անդորրն է վերականգնում։
Երեկ Սասուն Միքայելյանին մի քանի հարց տվեցինք՝ իր դիրքերը զիջելու, կուսակցությունից նեղանալու մասին։

– Պարոն Միքայելյան, ի՞նչ բացատրություն ունեք՝ ինչո՞ւ Ձեր հարազատ կուսակցությունը մերժեց Ձեզ։

– Քվեարկություն է եղել, իրենք են քվեարկել, ինձ ինչի՞ ես հարցնում որ։

– Այնքան նեղացած եք, որ չե՞ք ուզում Ձեր կարծիքը հայտնել, ի վերջո, Դուք ՔՊ-ի «կամանդիրն» եք, ԵԿՄ ղեկավար, ավելի շատ կապ ունեք պաշտպանական ոլորտի հետ, քան մյուս առաջադրված թեկնածուները, ի՞նչ պատճառով են Ձեր դիրքերն այդքան թուլացել Ձեր իսկ հիմնադրած կուսակցությունում։

– Չկա նման բան, ես իմ դիրքերը ոչ մի տեղ չեմ թուլացրել, ընտրությունն իրանցն էր, իրանք են ըտենց ընտրել։

– Եթե թուլացած չլինեին, չէին գերադասի Վիլեն Գաբրիելյանին, որին ամիսներ առաջ հարբած վիճակում՝ լրագրողներին վիրավորելու համար պարտադրել էին մանդատից հրաժարվել, ու ընդհանրապես՝ ինքն ի՞նչ կապ ունի պաշտպանության ոլորտի հետ։

– Հա, ի՞նչ կապ ունի, Վիլեն Գաբրիելյանն իմ ընկերն ա, ու հերիք ա ըտենց բաներ խոսաս։

– Անգամ «նախկին» համարվող Արմեն Խաչատրյանն է Ձեզնից շատ ձայն ստացել…

– Էդ ուրիշ հարց ա․․․

– Ինչո՞ւ, ե՞րբ եք կորցրել կուսակցության սերն ու հարգանքը, Դո՞ւք եք հեռացել հեղափոխական արժեքներից, թե՞ թիմն է հեռացել։

– Ամեն անգամ դու տանում ես քո ձեւով։

– Ինչո՞ւ պատժեցին Ձեզ կամ լավ, ինչո՞ւ չվստահեցին։

– Ո՞վ պատժեց, կարող ա բարձրացրեցին, ես իմ երկրի ու ժողովրդի նկատմամբ եմ ամենամեծ վստահությունը ստանձնել։

– Ոնց որ շուտով ԵԿՄ-ն է՞լ է լուծարվում, կարո՞ղ է դրա համար եք խորհրդարան եկել, որ անգործ, առանց կարգավիճակ չմնաք։

– Լավ, արդեն դու․․․ ես էսքան վախտ գործի, կարգավիճակի կռի՞վ եմ տվել, էլ չեմ ուզում պատասխանել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԲՏԱ նոր նախարարը պետք է փոխնախարար նշանակվեր․ ինչու հեռացվեց Մխիթար Հայրապետյանը

ԲՏԱ նոր նախարարը պետք է փոխնախարար նշանակվեր․ ինչու հեռացվեց Մխիթար Հայրապետյանը Wed, 05 Aug 2026…

15 րոպե ago

Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Չալաբյանի ուղերձը կալանավայրից

Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Չալաբյանի ուղերձը կալանավայրից Wed, 05 Aug 2026 12:34:27…

15 րոպե ago

Հրեան ինքնասպան է եղել ՀԱՄԱՍ-ի կողմից սպանված սիրելիի շիրիմին

Հրեան ինքնասպան է եղել ՀԱՄԱՍ-ի կողմից սպանված սիրելիի շիրիմին Wed, 05 Aug 2026 12:30:06 +0400…

20 րոպե ago

Ասեմ՝ որն է ամենավտանգավորը

Ասեմ՝ որն է ամենավտանգավորը Wed, 05 Aug 2026 12:27:41 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր…

22 րոպե ago

Ծառուկյանը որ վարսավիրանոց ունենար, Ավինյանը լայվ կմտներ, կասեր՝ ֆենվեք ու էլոս արեք էստեղ

Ծառուկյանը որ վարսավիրանոց ունենար, Ավինյանը լայվ կմտներ, կասեր՝ ֆենվեք ու էլոս արեք էստեղ Wed, 05…

25 րոպե ago

«Հրապարակ». Աննա Հակոբյանի դեմ դատական գործերը որոշել են «ջրել»

«Հրապարակ». Աննա Հակոբյանի դեմ դատական գործերը որոշել են «ջրել» Wed, 05 Aug 2026 12:15:13 +0400…

34 րոպե ago