Ուկրաինան հարվածել է Թուրքիայից ՌԴ ուղևորվող նավի․ տուժածներ կան
Tue, 04 Aug 2026 10:00:05 +0400
Թուրքիայից Ռուսաստան բանջարեղեն և միրգ տեղափոխող թուրքական նավը Սև ծովում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է İHA գործակալությունը:
Նշվում է, որ նավն ուղևորվում էր թուրքական Սամսունից։ Նավապետ Յալչին Շահինը պատմել է, որ ուկրաինական հարձակումն իրականացվել է 6-7 ԱԹՍ-ով, ինչից հետո նավում հրդեհ է բռնկվել։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետևանքով անձնակազմի 4 անդամ է տուժել, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են։
Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ հարձակման ենթարկված նավից 23 նավաստի տարհանվել է ՌԴ նավահանգիստ։