Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ուկրաինան հարվածել է Թուրքիայից ՌԴ ուղևորվող նավի․ տուժածներ կան

Ուկրաինան հարվածել է Թուրքիայից ՌԴ ուղևորվող նավի․ տուժածներ կան

Tue, 04 Aug 2026 10:00:05 +0400


Թուրքիայից Ռուսաստան բանջարեղեն և միրգ տեղափոխող թուրքական նավը Սև ծովում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է İHA գործակալությունը:
Նշվում է, որ նավն ուղևորվում էր թուրքական Սամսունից։ Նավապետ Յալչին Շահինը պատմել է, որ ուկրաինական հարձակումն իրականացվել է 6-7 ԱԹՍ-ով, ինչից հետո նավում հրդեհ է բռնկվել։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետևանքով անձնակազմի 4 անդամ է տուժել, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են։

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ հարձակման ենթարկված նավից 23 նավաստի տարհանվել է ՌԴ նավահանգիստ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ

Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ Wed, 14 Oct 2026 22:00:20 +0400 «Վիլյառեալ» …