Ոչ թե կաթողիկոսական գահն է թափուր, այլ քո գլխի տեղը

Ոչ թե կաթողիկոսական գահն է թափուր, այլ քո գլխի տեղը

Tue, 04 Aug 2026 14:45:53 +0400


Ու այս տիկինը, ուշադրություն, եղել է մանկավարժ։ Տարիներ շարունակ ղեկավարել է կրթահամալիր, այսինքն՝ մի ամբողջ սերունդ է «կրթել»։ Հիմա էլ, կարծես, որոշել է կրթության հաջորդ փուլին անցնել՝ ուղեղների քաղաքական վերակազմավորման գործին։ Հայտարարում է․«Ես չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանն իմ կաթողիկոսն է, ես իր ընտրման առաջին իսկ օրից չեմ համարել իրեն իմ կաթողիկոսը։ Միշտ փոքրիկ գրառումներով ասել եմ այդ մասին, իսկ երբ Հանրապետության վարչապետը խոսել է այդ մասին, ես իմ համաձայնությունն եմ հայտնել և այս պահին էլ չեմ հրաժարվում։ Իմ և ՀՀ քաղաքացիներից շատերի համար այսօր կաթողիկոսական գահը թափուր է»։ Միանգամից կոշտ կարձագանքեմ, քանի որ խոսքը մեր Մայր Եկեղեցու մասին է։ Խոսքը միայն Կաթողիկոսի անձի մասին չէ, այլ Հայ Եկեղեցու և ազգային ինքնության նկատմամբ վերաբերմունքի։ ՔՊ-ական նոր սորտի պադգամավորին կասեմ՝ ոչ թե կաթողիկոսական գահն է թափուր, այլ քո գլխի տեղը։

Տիկնոջ հայտարարության մեջ, ըստ էության, բավական ուշագրավ խոստովանություն կա․ վարչապետի խոսքը նրա համար պարզապես կարծիք չէ, այլ քաղաքական կողմնորոշիչ։ Վարչապե՛տն է նրան դրդել, որ իր «փոքրիկ գրառումները» դառնան պաշտոնական դիրքորոշում։ Դե ինչ, մանկավարժը գիտի, որ երբ խոսում է վարչապետը, ՔՊ-ական «նոր սորտի» համար, դասը սկսվում է։ Տիկինը փաստացի ասում է, որ իր դիրքորոշումը վաղուց ձևավորված է եղել, պարզապես վարչապետի հայտարարությունն է թև տվել իրեն, վառել քաղաքական «կանաչ լույս»։ Իսկ պետական համակարգում վարչապետի տված «թևը» մենք լավ գիտենք, թե ինչ է։ Այն սովորաբար ոչ թե թռչելու, այլ պաշտոնավարման և պաշտոնանկության ուղղություն է ցույց տալիս։ Հատկապես կրթության ոլորտում բոլորը շատ լավ գիտեն, թե ով է որոշում՝ ով պիտի դառնա տնօրեն, իսկ ով՝ հանկարծ հիշի, որ ազատ ժամանակը նույնպես կարևոր արժեք է։ Ու այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ խոսքը միայն մեկ անձի կամ մեկ հայտարարության մասին չէ։ Սա արդեն ՔՊ-ական նոր քաղաքական սորտի մասին է․ մարդիկ, որոնք պետական համակարգ մտնում են մի մասնագիտությամբ, հետո աստիճանաբար վերապրոֆիլավորվում են՝ մի օր դառնալով ոչ թե կրթության, այլ քաղաքական վերադաստիարակության մասնագետներ։
Սկզբում՝ կրթահամալիր։
Հետո՝ Ազգային ժողով։
Իսկ վերջում՝ հասարակության աշխարհայացքի «վերանորոգում»։
Միայն թե չասեք՝ «Մենք Կաթողիկոսի դեմ ենք, բայց Եկեղեցուն դեմ չենք»։

Այդ հին բացատրությունն արդեն այնքան է օգտագործվել, որ նույնիսկ քաղաքական լվացքի մեքենան է հոգնել դրանից։ Որովհետև երբ պետական պաշտոնյան բացահայտ հայտարարում է, որ կոնկրետ անձի վերաբերյալ իր դիրքորոշումը համընկել է վարչապետի դիրքորոշման հետ, հարցը վաղուց արդեն միայն Կաթողիկոսի մասին չէ։ Հարցը պետական իշխանության և Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի քաղաքական տրամաբանության մասին է։ Եվ այս տեսանկյունից սա իսկապես ԱԺ-ի ՔՊ-ական «նոր սորտն» է։ Այն սորտը, որի մոտ պատգամավորական մանդատը գալիս է նաև աշխարհայացքային թարմացման փաթեթով։
Մնում է միայն հասկանալ՝ հաջորդ դասաժամին ինչ են անցնելու։

Քաղաքագիտությո՞ւն, եկեղեցագիտությո՞ւն, թե՞ «ինչպես ճիշտ մտածել՝ ըստ վարչապետի վերջին հայտարարության»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ-ն ֆեմինիզմ է քարոզում

ԵՊՀ-ն ֆեմինիզմ է քարոզում Wed, 14 Oct 2026 20:45:50 +0400 ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում տեղի…

15 րոպե ago

«Գրենլանդիայում շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների որոնողահետախուզական աշխատանքները»․ Թրամփ

«Գրենլանդիայում շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների որոնողահետախուզական աշխատանքները»․ Թրամփ Wed, 14 Oct 2026…

30 րոպե ago

«Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» ֆիլմը հաղթել է ԱՄՆ կինոփառատոնում

«Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» ֆիլմը հաղթել է ԱՄՆ կինոփառատոնում Wed, 14 Oct 2026 20:23:53…

37 րոպե ago

Ընտրություններից առաջ աղբի մասին հիշեցին

Ընտրություններից առաջ աղբի մասին հիշեցին Wed, 14 Oct 2026 20:15:48 +0400 Հոկտեմբերի 6-ին Դիլիջանի համայնքապետարանում…

45 րոպե ago

Կորցրել է տրիլիոնատիրոջ կոչումը

Կորցրել է տրիլիոնատիրոջ կոչումը Wed, 14 Oct 2026 20:00:29 +0400 Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով…

1 ժամ ago

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Wed, 14 Oct 2026…

1 ժամ ago