Ի՞նչ կլինի, որ երեխան մորը տեսնի. կտուժի՞ արդարադատությունը

Ի՞նչ կլինի, որ երեխան մորը տեսնի. կտուժի՞ արդարադատությունը

Wed, 05 Aug 2026 11:25:47 +0400


ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորմանը։ Դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ Խաչատրյանը հայտարարել է, որ Մանուկյանն ու նրա անչափահաս երեխան զրկված են միմյանց հետ շփվելու հնարավորությունից։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ իշխանությունները չեն անդրադարձել այդ խնդրին, փոխարենը տարբեր մեղադրանքներ են հնչեցրել Մանուկյանի հասցեին։ Նրա խոսքով՝ խափանման միջոցը չպետք է կիրառվի որպես անձի նկատմամբ ճնշման կամ պատժի միջոց։ Խաչատրյանը հարց է բարձրացրել՝ արդյոք երեխայի կողմից մորը տեսնելը կարող է որևէ կերպ վնասել արդարադատությանը՝ ընդգծելով, որ նման սահմանափակումները անհասկանալի են։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ դատարանը երկու ամսով կալանավորում է կիրառել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը Thu, 06 Aug 2026 19:09:30 +0400 ՀՀ…

10 րոպե ago

Արձանագրվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ

Արձանագրվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ Thu, 06 Aug 2026 19:00:45 +0400 Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում արձանագրվել…

19 րոպե ago

Պետական պահպանության աշխատակիցը Փաշինյանի գլխակ բռնողի ֆունկցիան է կատարում

Պետական պահպանության աշխատակիցը Փաշինյանի գլխակ բռնողի ֆունկցիան է կատարում Thu, 06 Aug 2026 18:51:22 +0400…

28 րոպե ago

Պահանջում են ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը

Պահանջում են ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Thu, 06 Aug 2026 18:45:18 +0400 Պորտուգալացի լեգենդար հարձակվող Լուիշ…

34 րոպե ago

Ամերիկացի վիրավոր զինվորների թիվն ավելացել է

Ամերիկացի վիրավոր զինվորների թիվն ավելացել է Thu, 06 Aug 2026 18:30:04 +0400 Իրանի դեմ պատերազմի…

49 րոպե ago

Դատարանը որոշեց, որ Էդգար Ղազարյանը ՍԴ դատավորներին «արատավորող տեղեկություններ է հրապարակել»

Դատարանը որոշեց, որ Էդգար Ղազարյանը ՍԴ դատավորներին «արատավորող տեղեկություններ է հրապարակել» Thu, 06 Aug 2026…

1 ժամ ago