Ի՞նչ կլինի, որ երեխան մորը տեսնի. կտուժի՞ արդարադատությունը
Wed, 05 Aug 2026 11:25:47 +0400

ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորմանը։ Դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ Խաչատրյանը հայտարարել է, որ Մանուկյանն ու նրա անչափահաս երեխան զրկված են միմյանց հետ շփվելու հնարավորությունից։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ իշխանությունները չեն անդրադարձել այդ խնդրին, փոխարենը տարբեր մեղադրանքներ են հնչեցրել Մանուկյանի հասցեին։ Նրա խոսքով՝ խափանման միջոցը չպետք է կիրառվի որպես անձի նկատմամբ ճնշման կամ պատժի միջոց։ Խաչատրյանը հարց է բարձրացրել՝ արդյոք երեխայի կողմից մորը տեսնելը կարող է որևէ կերպ վնասել արդարադատությանը՝ ընդգծելով, որ նման սահմանափակումները անհասկանալի են։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ դատարանը երկու ամսով կալանավորում է կիրառել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր