ԲՏԱ նոր նախարարը պետք է փոխնախարար նշանակվեր․ ինչու հեռացվեց Մխիթար Հայրապետյանը

ԲՏԱ նոր նախարարը պետք է փոխնախարար նշանակվեր․ ինչու հեռացվեց Մխիթար Հայրապետյանը

Wed, 05 Aug 2026 12:35:06 +0400


Երեկ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար նշանակվեց Դավիթ Թադևոսյանը։ Նույն օրը գործերի ընդունում-հանձնում իրականացվեց եւ Մխիթար Հայրապետյանը հրաժեշտ տվեց նախարարությանը։

Երկու օր է անցել՝ մինչ այս պահը, սակայն, Թադևոսյանի կենսագրության մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել։ Մենք երեկ կապ հաստատեցինք ԲՏԱ նախարարի մամուլի պատասխանատու Անահիտ Առաքելյանի հետ, խնդրելով Թադևոսյանի կենսագրությունը մեզ տրամադրել։ Ինչին ի պատասխան նա նշեց, որ այժմ նախարարի «կենսագրության վրա են աշխատում» և տեղեկատվությունը հասանելի կլինի այսօր կամ վաղը։ Արձանագրենք, որ մինչ այս պահը «աշխատանքներն» ավարտված չեն։ Թե ինչ մեծ բարդություն է ներկայացնում մի 10-20 տողանոց կենսագրություն գրելը, պարզ չէ:

Ի դեպ, Թադևոսյանը նոր կադր է, ՔՊ ցուցակում ընդգրկված չի եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա նշանակումը նախարարությունում ոմանք ծանր են տարել, համարելով, որ իրենց շարքերում ավելի արժանի թեկնածուներ կային և Փաշինյանն այդ որոշմամբ արժեզրկել է իրենց։

Նշենք, որ միայն հայտնի է, որ Դավիթ Թադևոսյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտ է։ Թադևոսյանը բարձրագույն կրթությունը սկզբում ստացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 2024-25 թվականներին զբաղեցրել է Afeyan Initiatives for Armenia կազմակերպության տնօրենի պաշտոնը։ Աշխատել է նաև Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում՝ որպես տեխնիկական տնօրեն։

Մեր տեղեկություններով, Թադեւոսյանին, իրականում նախատեսել են նշանակել նախարարի տեղակալ, սակայն Մխիթար Հայրապետյանի հետ անսպասելի կոնֆլիկտ է ծագել եւ հապճեպ որոշվել է, որ նա պետք է հեռանա, ուստի նախարարի տեղակալի թեկնածուից Թադեւոսյանն արագ վերածվել է նախարարի թեկնածուի: Այսպես ասած, իրավիճակից արագ ելք են գտել, որ կառավարություն ձեւավորելիս նախարարական թափուր պորտֆել չլինի:

Մխիթար Հայրապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի կոնֆլիկտն այնքան աղմկոտ է եղել, որ անգամ կողքի սենյակներից են վեճի ձայները լսել։ Թեեւ, մեզ ասացին, որ Հայրապետյանը չի կարծել, թե իր վաղեմի ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած այդ վեճը բավարար կլինի, որ նա իրեն ազատի աշխատանքից։ Եւ մեծ անակնկալի է եկել, երբ նա ճեպազրույցում հայտարարել է, որ Մխիթար Հայրապետյանը չի լինելու առաջիկա կառավարությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հնդկաստանը ներողություն է պահանջում Ցուկերբերգից․ հեռացրել են վարչապետի գրառումը

Հնդկաստանը ներողություն է պահանջում Ցուկերբերգից․ հեռացրել են վարչապետի գրառումը Wed, 05 Aug 2026 17:00:59 +0400…

13 րոպե ago

Էդ Վիլիսի մեջ նստած ոստիկանը ծեծվել էր ու իրենից խլվել էր իր տաբելային զենքը

Էդ Վիլիսի մեջ նստած ոստիկանը ծեծվել էր ու իրենից խլվել էր իր տաբելային զենքը Wed,…

21 րոպե ago

Մնաց դագաղ սարքողները հպարտանան իրենց «շրջանառության աճով»

Մնաց դագաղ սարքողները հպարտանան իրենց «շրջանառության աճով» Wed, 05 Aug 2026 16:45:07 +0400 Տարբեր համակարգեր…

29 րոպե ago

Կիևի արյունալի գիշերը․ Զելենսկին շտապ դիմել է աշխարհին

Կիևի արյունալի գիշերը․ Զելենսկին շտապ դիմել է աշխարհին Wed, 05 Aug 2026 16:30:24 +0400 Ուկրաինայի…

44 րոպե ago

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Wed, 05 Aug 2026 16:17:40 +0400 ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների…

56 րոպե ago

Փա՞յ եք մեջը, էլի հավելագրումներ են եղել ՀԷՑ-ում. Ղազինյան

Փա՞յ եք մեջը, էլի հավելագրումներ են եղել ՀԷՑ-ում. Ղազինյան Wed, 05 Aug 2026 16:13:34 +0400…

1 ժամ ago