ՔՊ-ի «փուչերը բացելը» Փաշինյանի սրտով է

ՔՊ-ի «փուչերը բացելը» Փաշինյանի սրտով է

Wed, 05 Aug 2026 14:45:43 +0400


Զարմանում եք, չէ՞, որ Ազգային ժողովում Կոնջորյան կամ Վահագն են գզում։ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր կարող մի այնպիսի բան անել, որ ՔՊ-ն գոնե մի փոքր զերծ մնար մանրաթել դառնալուց։ Իհարկե, կարող էր։ Ընդդիմությունը բոլորին դրել է դազգահի վրա ու գզում է։ Հակառակն էլ է տեղի ունենում․ իշխանամետներն էլ նույն պաթոսով պատասխանում են։ Մի խոսքով՝ Ազգային ժողովը ավելի շատ նմանվում է ոչ թե օրենսդիր մարմնի, այլ հանրապետական մասշտաբի բրդագզոցի։
Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը կատարվում է մեծագույն լրջությամբ։

Այնպիսի ելույթներ են հնչում, որ թվում է՝ պատգամավորները եկել են ոչ թե ԱԺ փոխխոսնակներ կամ այլ պաշտոնյաներ ընտրելու, այլ մահակները ձեռքին՝ բուրդ գզելու։ Յուրաքանչյուր հաջորդ ելույթ, ընդ որում, սկսվում է նախորդ ելույթը չեզոքացնելու անհրաժեշտությունից։ Մեկը խոսում է՝ մյուսը գալիս է ու ասում՝ «ոչ, իրականությունը սա է»։ Երրորդը գալիս է՝ երկրորդին հակադարձելու։ Չորրորդը՝ երրորդին։ Եվ այդպես շարունակ։

Ի վերջո, քննարկվող հարցը մնում է մի կողմ, իսկ գզոցը դառնում է գլխավոր օրակարգը։

Հիմա կասեք՝ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ։ Փաշինյանն այդ ամենի հետ ունի շատ հետաքրքիր կապ։ ԱԺ նիստը դեռ չսկսած՝ վարչապետը Ֆեյսբուքում իր էջում ստարտն է տալիս։
«Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ»։
Մնում է միայն մի փոքր լրացում անել.
«Որքան լավ գզեք ՔՊ-ի նորանշանակներին, այնքան շատ եմ սիրում ձեզ»։
Ու այստեղ արդեն ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Հիմա կասեք՝ լավ, ընդդիմությանը գզել է տալիս՝ հասկացանք։ Բայց իշխանամետներին ինչո՞ւ են այնպես գզում, որ վերջում բուրդը մետաքս է դառնում։
Այստեղ է թաքնված ամբողջ գաղտնիքը։

Յուրայիններին վերահսկելը շատ ավելի բարդ է, քան ընդդիմախոսներին վերահսկելը։ Ընդդիմության հետ ամեն ինչ պարզ է․ նրանք իրենց գործն են անում՝ քննադատում են, հարձակվում են, մեղադրում են։ Իսկ սեփական թիմի դեպքում խնդիրն ավելի նուրբ է։ Այստեղ պետք է ոչ միայն սիրել, այլև հիշեցնել, թե ով ում շնորհիվ է այնտեղ հայտնվել, ում դեմ ինչ կոմպրոմատներ կան։
Ու դրա ամենահարմար մեթոդներից մեկը սեփականների «փուչերը բացելն» է։
Այսինքն՝ ցզում են յուրայիններին կառավարելի պահելու համար։ Որ անհրաժեշտության դեպքում՝
Երբ ուզեն՝ հեռացնեն։
Երբ ուզեն՝ պաշտոնից հանեն։
Երբ ուզեն՝ գործ բացեն։
Երբ ուզեն՝ նորից սիրեն։

Իսկ ամենակարևորը՝ երբ ուզեն, կարողանան հիշեցնել, որ այդ ամբողջ ընթացքում բուրդը իրենց ձեռքում է եղել։
Քաղաքականության մեջ սա, իհարկե, նոր մեթոդ չէ։ Բայց հայկական քաղաքականության մեջ այն ձեռք է բերել գրեթե ազգային արհեստի կարգավիճակ։ Գյուղական կոպալային եղանակն է գործում։
Միայն թե նախկինում բուրդը գզում էին տանը, իսկ հիմա՝ ուղիղ եթերում։
Իսկ դազգահը, ինչպես միշտ, պատրաստ է։ Սիրում է բոլորին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

50 րոպե ago

Փոխել է իմիջը

Փոխել է իմիջը Wed, 26 Aug 2026 00:00:35 +0400 Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր…

2 ժամ ago

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային Tue, 25 Aug 2026 23:48:00 +0400 Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան…

2 ժամ ago

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ Tue, 25 Aug…

2 ժամ ago

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել Tue, 25 Aug 2026 23:30:00 +0400 ՄԱԿ Գլխավոր քարտուղար…

2 ժամ ago

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320 Tue, 25 Aug 2026…

3 ժամ ago