Եթե անհրաժեշտ է բարեվարքության կոչ անել, ապա այն պետք է ուղղվի նախ Փաշինյանին

Եթե անհրաժեշտ է բարեվարքության կոչ անել, ապա այն պետք է ուղղվի նախ Փաշինյանին

Wed, 05 Aug 2026 14:51:50 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ խորհրդարանում իշխանության կողմից հնչեցվող բարեվարքության կոչերն ավելի շատ պետք է ուղղված լինեն հենց իշխող ուժին։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր նոր պատգամավորները չեն հանդիսացել ԱԺ-ում լարված իրավիճակների նախաձեռնողներ, քանի որ մեծացել են կրթված և դաստիարակված ընտանիքներում։

«Մենք նոր ենք եկել Ազգային ժողով և որևէ կռվի կամ վեճի չենք մասնակցել։ Բոլորս էլ կիրթ, դաստիարակված ընտանիքներում մեծացած մարդիկ ենք։ Ինձ համար առավել ևս դժվար է նման իրավիճակներում հայտնվել, քանի որ բավականին ծանր ճանապարհ եմ անցել»,- ասել է Ասլանյանը։

Նրա խոսքով՝ նախքան խորհրդարան գալը կարծում էր, որ ԱԺ ամբիոնը պետք է դառնա քաղաքական գաղափարների, ծրագրերի և քննարկումների հարթակ, սակայն վերջին տարիներին այդպիսի քաղաքական օրակարգ չի տեսել։

Ասլանյանը նշել է, որ իշխանությունն իրենից ու ընդդիմությունից հաճախ պահանջում է պատասխանատվություն տարբեր հարցերի համար՝ հիշեցնելով ընտրակաշառքների և նախկին իշխանությունների վերաբերյալ հնչող մեղադրանքները։ Նա հավելել է, որ այդ հայտարարություններում հաճախ ընդգրկվում են նաև մարդիկ, որոնք որևէ կապ չեն ունեցել նման գործընթացների հետ։

Անդրադառնալով երկրի արտաքին և ներքին խնդիրներին՝ պատգամավորը նշել է, որ տարածաշրջանում բարդ իրավիճակ է, սակայն խորհրդարանում բավարար ուշադրություն չի դարձվում կարևոր հարցերին։ Նրա խոսքով՝ քննարկումների կենտրոնում պետք է լինեն արտաքին քաղաքականությունը, գյուղատնտեսության խնդիրները և երկրի տնտեսական մարտահրավերները։

Նա ընդգծել է, որ գյուղատնտեսական ակտիվ շրջանն է, և փոխարենը, որ պետությունը զբաղվի ոլորտի խնդիրներով ու արտահանման հնարավորություններով, խորհրդարանում շարունակվում են ներքաղաքական հակասությունները։

Խոսելով բարեվարքության կանոնների պահպանման մասին՝ Ասլանյանը հայտարարել է, որ խորհրդարանի նիստերի ընթացքում նման նորմերը խախտելու դեպքեր ավելի հաճախ նկատել է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտ է բարեվարքության կոչ անել, ապա այն պետք է առաջին հերթին ուղղվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մեր քաղաքական նպատակը գործող իշխանությանը հեռացնելն է, սակայն այդ գործընթացը փորձելու ենք իրականացնել քաղաքական պայքարի և բարեկրթության սահմաններում»,- նշել է Ասլանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

7 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

8 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

8 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

8 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

8 ժամ ago