Ծառուկյանն այդ գործում ինքն է տուժող․ պետք է հասնել Ծառուկյանի ազատությանը

Ծառուկյանն այդ գործում ինքն է տուժող․ պետք է հասնել Ծառուկյանի ազատությանը

Wed, 05 Aug 2026 15:02:03 +0400


Մեկ ամիս է, որ Ծառուկյանը կալանքի մեջ է

1. Ներքին համերաշխության կարգախոսով, ու լավ ծրագրով Գագիկ Ծառուկյանը մտավ ընտրական պայքարի՝ արձանագրելով, որ չունի որևէ անձնական շահ։

2. Թիմին ընտրարշավի առաջին իսկ օրը խիստ հանձնարարել էր՝ որևէ քաղաքական մրցակցի չվիրավորել, չպիտակավորել. խոսել բացառապես ծրագրերի շուրջ։

3. Քարոզարշավի 4-5 օրվանից գործող վարչապետը անձնական վիրավորանքներ, զրպարտանքներ, սպառնալիքներ սկսեց հնչեցնել Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին, այնուհետ շինծու մեղադրանքով ձերբակալվեց ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թեւանյանը։

4. Ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն հաղթահարել էր անցողիկ շեմը, սակայն ԿԸՀ և ՍԴ խայտառակ որոշումներով ԲՀԿ խմբակցությունը տեղ չգտավ ԱԺ-ում։

5. Դրանից հետո կալանավորվեց Ծառուկյանը՝ Իրանի երկու քաղաքացիների կեղծ ցուցմունքների պատճառով։ Ընդ որում ՝ Իրանի դատարանը արդեն իսկ վճիռ էր կայացրել, որ այստեղ չկա քրեական գործ և հանցակազմ։ Իրականում Ծառուկյանն այդ գործում ինքն է տուժող։

6. Դրանից հետո կասեցվեց Ծառուկյամին պատկանող բոլոր ձեռնարկությունների աշխատանքը, հազարավոր աշխատողներ մնացին անաշխատանք։

7. Պետությունը կառավարիչներ նշանակեց Ցեմենտի գործարանում և կոնյակի գործարանում։

8. Ձերբակակվեցին մի շարք ընկերությունների տնօրեններ

9. Սա քաղաքական հետապնդում է, և արդարադատության հետ որևէ կապ չունեցող պրոցես։

10. Բոլոր հնարավոր միջոցներով պետք է հասնել Ծառուկյանի ազատությանը և սեփականության իրավունքի վերականգնմանը։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Մանուկ Սուքիասյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ուղարկել Ռուսաստանն այս անգամ Հայաստան Ադրբեջանի տարածքով

Ի՞նչ է ուղարկել Ռուսաստանն այս անգամ Հայաստան Ադրբեջանի տարածքով Tue, 25 Aug 2026 21:30:00 +0400…

21 րոպե ago

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատարանի բակում են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատարանի բակում են Tue, 25 Aug 2026 21:20:46 +0400 Latest news…

30 րոպե ago

Թե ինչպես ՌԴ փոխվարչապետը պայթեցրեց ՍԱՏՄ փուչիկը

Թե ինչպես ՌԴ փոխվարչապետը պայթեցրեց ՍԱՏՄ փուչիկը Tue, 25 Aug 2026 21:15:48 +0400 Մինչ խորհրդարանի…

35 րոպե ago

Ռուբինյանը ստորագրեց

Ռուբինյանը ստորագրեց Tue, 25 Aug 2026 21:14:35 +0400 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․…

36 րոպե ago

«Հիմար և այլանդակ»․ ո՞ր երկրի ղեկավարին է վիրավորել այս անգամ

«Հիմար և այլանդակ»․ ո՞ր երկրի ղեկավարին է վիրավորել այս անգամ Tue, 25 Aug 2026 21:00:30…

50 րոպե ago

Ինչպե՞ս պայքարել ընտրովի արդարադատության եւ քաղաքական հետապնդումների դեմ

Ինչպե՞ս պայքարել ընտրովի արդարադատության եւ քաղաքական հետապնդումների դեմ Tue, 25 Aug 2026 20:45:32 +0400 «Քաղաքական…

1 ժամ ago