Չախոյանների խորհրդարանում ի՞նչ բարեվարքություն

Չախոյանների խորհրդարանում ի՞նչ բարեվարքություն

Wed, 05 Aug 2026 18:40:33 +0400


Սիրելի ընդդիմադիր պատգամավորներ, մի խնդրանք ունեմ։
Ես այն քիչ մարդկանցից եմ, որ իսկապես նստում- լսում է Ազգային ժողովի նիստերը։ Ու հենց դրա համար էլ ասում եմ՝ մի մտեք այն դաշտ, որտեղ ձեզ ուզում են քաշել։

Մարտի 1, թալան, ասֆալտ… Թող իրենք ասեն` իրենք էլ լսեն։ Դուք ամբիոն եք բարձրանում ոչ թե նախկիններին արդարացնելու, այլ այս իշխանությունից պատասխան պահանջելու։

Կամքի ուժով ձեզ ստիպեք կանգ առնել ու մի արդարացեք։ Չկա մի իրավիճակ, որտեղ այդ հազար անգամ ծամծմված մեղադրանքներն ավելի ծանր լինեն, քան պարտված պատերազմը, հանձնված Արցախը կամ ուղիղ եթերում ԲՀԿ-ի գրեթե 60 հազար գողացված ձայները։

Եթե իմ կամքը լիներ, ամեն ելույթ կսկսվեր ընդամենը մեկ հարցով. ո՞ւր կորան ԲՀԿ-ի գրեթե 60 հազար ձայները։ Թող պատասխանեն՝ ո՞նց եղավ, որ ութ տարվա ընթացքում հասան ընտրակեղծարարության այս մակարդակին։ Սա էլ հո անվտանգություն չէր, որ ասեին՝ «զենքը հին էր, թշնամին լավ պատրաստված էր»։

Ու մի խնդրանք էլ. բարեվարքության այդ էժան խայծը կուլլ մի տվեք։ Այն միջավայրը, որտեղ Տարոն Չախոյանն ու Սիվիկի Վովաներն են, բարեվարքության մասին խոսելու իմաստ չկա։ Դա ընդամենը հնարք է՝ ձեզ կաշկանդելու համար։ Որ դուք շարունակեք պահել էթիկայի կանոնները, իսկ իրենք` անարգել վիրավորեն մարդկանց, ինստիտուտներ ու արժեքներ։

Չեմ ասում իջնեք իրենց մակարդակին, բայց մի ընդունեք իրենց պարտադրած օրակարգը, մի արդարացեք, մի բացատրեք, մի պատասխանեք անհեթեթ մեղադրանքներին։ Հարցեր տվեք։ Պահանջեք պատասխաններ։ Թող իրենք արդարանան։

Ի վերջո, ընտրություն կեղծած իշխանությունը բարեվարքության մասին դասախոսություն կարդալու բարոյական իրավունք պարզապես չունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բրիտանական ավանդական ազգանուններն անհետանում են

Բրիտանական ավանդական ազգանուններն անհետանում են Wed, 14 Oct 2026 17:30:06 +0400 Daily Mail-ը գրում է,…

15 րոպե ago

Գլուխներդ պատին եք տվել, անուղեղ անհավատներ…

Գլուխներդ պատին եք տվել, անուղեղ անհավատներ… Wed, 14 Oct 2026 17:15:28 +0400 Ինձ ինչո՞ւ է…

30 րոպե ago

Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը․ Մենք դա թույլ չենք տա

Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը․ Մենք դա թույլ չենք տա Wed, 14 Oct 2026…

45 րոպե ago

420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն

420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն Wed, 14 Oct 2026 16:45:52 +0400 Նախորդ օրը «Ուժեղ Հայաստան»-ի…

59 րոպե ago

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա Wed, 14 Oct 2026 16:00:12 +0400 Հունաստանում ամերիկյան դեսպան Քիմբերլի…

2 ժամ ago

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի Wed, 14 Oct 2026 15:45:43…

2 ժամ ago