Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի

Wed, 14 Oct 2026 15:45:43 +0400


Կրպակատերերի բողոքն եմ նայում ու զարմանում՝ ինչի՞ց եք դժգոհ։ Որ այս իշխանությունը քանդո՞ւմ է։ Ութ տարի՝ քանդում, հա՜, քանդում է։ Ձեր կրպակին կպավ, նոր հիշեցի՞ք, որ քանդման խաղաղ գործընթացում ենք։

Ասում են՝ կրպակների տեղ կանաչն ենք ավելացնելու։ Դրանք կանաչ ցանո՞ղ, սերմ տնկո՞ղ, քարը քարի վրա դնո՞ղ են։ Դրանց գործը քանդելն է։

Իրենք անցյալով ու ներկայով չեն խոսում, իրենք միայն ապառնիով են խոսում՝ կառուցելու ենք, հաղթելու ենք։ Իրենք ապագայի մարդիկ են։ Ինչ քանդում են, ասում են՝ կառուցելու ենք, ինչ հանձնում են, ասում են՝ ինքնիշխանություն ենք ձեռք բերելու։
Հակոբ Պարոնյանի հերոսներից մեկին շատ եմ նմանեցնում մերօրյա քանդարարների ղեկավարին։ Նա «քանդելու» մոլուցք ուներ՝ ինչ տեսնում էր, քանդում, քակում, մասնատում էր։ Մանկուց էր նրա այդ սովորույթը. «Մանուկ հասակեն ի վեր կիրք մը ունի ամեն բան քակելու»։

Այսօր այդ վիճակում ենք։ Քանդելու մոլուցքն այն աստիճանի է հասել, որ փորձում են խաղալիքի պես «քանդել» երկիրը՝ ասելով, թե կառուցում են։

Արցախն էլ չկա, ՀՀ սուվերեն տարածքներում խաղաղարար քանդաշինություն է, պետական կառույցները քանդման շինհրապարակում են, նույնիսկ ընտանիքն է հայտնվել վերանորոգման հրապարակում։ Հայաստան աշխարհը մանկական խաղալիքի պես մաս-մաս քանդում են ու մանկական հետաքրքրությամբ հետևում՝ տակը ի՞նչ մնաց։

Արցախն արդեն չկա, հերթը խաղալիքի մյուս մասերինն է՝ մարզերինը։ Ո՞նց անեն, որ սահմանափակեն մարզերից եկողների երևանյան այցերը։ Վիզա դնելը դեռ շուտ է, պետք է այլ բան մտածել։

Երևանի քաղաքապետարանում քննարկվել է Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ մտցնելու նախագիծը։ Թող մուտքի մոտ գան ու ճանապարհը շարունակեն այլ մեքենաներով։ Հիմնական դիրքորոշումը ձևակերպել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մարզերից էլ ասում են՝ մենք ձեր հետևը պահենք, դուք մեզ ասեք՝ Երևան մտնելու համար ձեր կոշիկները հանե՞նք։ Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի։ Երևանցին քեզ չի ընտրել։ Իսկ մարզերի բնակիչներն, ի՞նչ է, այս երկրի քաղաքացի չե՞ն։ Նրանց հարկերն ու քվեները պե՞տք են, իսկ Երևան գալու իրավունքը՝ ոչ։

Վիզա՞։ Ինչո՞ւ ոչ։ Գուցե մի օր մարզերից Երևան գալու համար նաև վիզա մտցնեն։ Չէ՞ որ երկիրն արդեն մաս-մաս քանդում են, հիմա մնում է մարդկանց էլ բաժանել՝ մայրաքաղաքի ու մարզերի, արտոնյալների ու ավելորդների։
Բայց մի բան մոռանում են մերօրյա քանդարարները. երկիրը խաղալիք չէ, որ մասերի բաժանես, մի մասը դեն նետես, մյուսը պահես ու հպարտորեն հայտարարես, թե նորն ես կառուցում։ Իսկ եթե մի օր քանդելուց հետո նայեն շուրջը ու հասկանան, որ այլևս ոչինչ չի մնացել, ի՞նչ են ասելու։
Հավանաբար՝ «Կառուցելու ենք»։

Չէ՞ որ իրենց ամբողջ քաղաքականությունն ապառնի ժամանակով է։ Իսկ քանդված հայրենիքի համար ապագա խոստանալը, պարզվում է, ամենահեշտ կառուցապատումն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

3 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

3 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

3 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

3 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

3 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

4 ժամ ago