«Մասնագիտությունը՝ քննիչ»․ խորհրդային դետեկտիվ ֆիլմ, որն արժե դիտել

«Մասնագիտությունը՝ քննիչ»․ խորհրդային դետեկտիվ ֆիլմ, որն արժե դիտել

Wed, 05 Aug 2026 21:30:34 +0400


Խորհրդային կինոյում քիչ չեն այն դետեկտիվները, որոնք կարողացել են հաղթահարել իրենց ժամանակաշրջանն ու շարունակում են դիտարժան լինել նաեւ այսօր։ Դրանք հետաքրքիր են ոչ միայն զուտ որպես կինոնկար, այլ նաեւ իրենց ժամանակի ու միջավայրի, տիրող մտայնությունների, արժեքների, նույնիսկ ճաշակի արտացոլանքը կամ հայելին են։ Նման գործերից կարելի է համարել ռեժիսոր Ալեքսանդր Բլանկի «Մասնագիտությունը՝ քննիչ» հինգմասանի կինոնկարը, որն էկրան է բարձրացել 1984 թվականի հունիսի հինգին։ Նկարահանվել է «Էկրան» ստեղծագործական միավորումում։ Առաջին հայացքից այն դասական սովետական ոստիկանական դետեկտիվ է։ Հատուկ կարեւոր գործերով քննիչ Բորիս Անտոնովը հետաքննում է պետական միջոցների մեծածավալ հափշտակության գործը։ Աստիճանաբար, առանձին՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող դրվագները համադրվելով, ձեւավորում են ամբողջական սխեմա՝ բացահայտելով տնտեսական հանցագործությունների մի շղթա, որն ընդգրկում էր երկրի միանգամից մի քանի շրջան։ Սովետական դետեկտիվներում սովորաբար հանցագործը հակադրվում է պետությանը, ներկայանում որպես առանձին կրիմինալ ֆիգուր։

«Մասնագիտությունը՝ քննիչ» կինոնկարում, սակայն, հանցավորությունն առաջանում է տնտեսական համակարգում, օգտվելով վերջինիս թերություններից եւ բյուրոկրատական մեխանիզմներից։ Հեղինակները ցույց են տալիս լավ կազմակերպված տնտեսական հանցավորություն, որը հիմնված է կեղծ մատակարարումների, կեղծված փաստաթղթերի, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ վարչական ռեսուրսների օգտագործման վրա։ Հետաքննությունն ընթանում է ոչ թե մեկ հանցագործի, այլ ամբողջական հանցավոր խմբի բացահայտման ուղղությամբ։ Գեորգի Բուրկովի հերոսը՝ գնդապետ Բորիս Անտոնովը, այստեղ ներկայանում է որպես անալիտիկ։ Նա երբեք իմպուլսիվ չի գործում։ Նրա գլխավոր զենքն ինտելեկտն է, զննողականությունը, անալիզելով փոխադարձ կապերն ու հարաբերությունները՝ պատճառներն ու հետեւանքները բացահայտելու կարողությունը։ Ի դեպ, կինոնկարը նկարահանվել է 1978-79 թթ․ իրականացված իրական հետաքննության նյութերի հիման վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտավախություն է ունեցել, որ այլեւս չի քայլի

Մտավախություն է ունեցել, որ այլեւս չի քայլի Fri, 07 Aug 2026 01:00:30 +0400 Ռուս երգչուհի…

3 ժամ ago

Ձերբակալվել է մոտ 100 կատու գողանալու համար

Ձերբակալվել է մոտ 100 կատու գողանալու համար Fri, 07 Aug 2026 00:30:40 +0400 Ամերիկյան Ֆլորիդա…

3 ժամ ago

Ալիևին դեռ կարելի է «ներել», Երևանում նստած նրա «զույգին» անհնարին է…

Ալիևին դեռ կարելի է «ներել», Երևանում նստած նրա «զույգին» անհնարին է... Fri, 07 Aug 2026…

4 ժամ ago

Խոշոր հրդեհ՝ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում

Խոշոր հրդեհ՝ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Thu, 06 Aug 2026 23:47:50 +0400 Օգոստոսի 6-ին՝…

4 ժամ ago

Մեսսին 80 հազար եվրո է նվիրաբերել

Մեսսին 80 հազար եվրո է նվիրաբերել Thu, 06 Aug 2026 23:45:01 +0400 Արգենտինայի հավաքականի եւ…

4 ժամ ago

Ինչպես է իրականացվում ավիացիոն միջուկային հարվածը

Ինչպես է իրականացվում ավիացիոն միջուկային հարվածը Thu, 06 Aug 2026 23:30:12 +0400 Չինաստանի ԶՈՒ-ն առաջին…

4 ժամ ago