«Հրապարակ». ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից

«Հրապարակ». ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից

Thu, 06 Aug 2026 08:00:30 +0400


Խորհրդարանում նախօրեին «Քաղպայմանագիր» խմբակցության անդրանիկ նիստն է կայացել: Որոշել են, թե որ պատգամավորը որ մշտական հանձնաժողովում պետք է աշխատի։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր պատգամավորները պետք է ընդգրկված լինեն հանձնաժողովների աշխատանքներին, բացառությամբ ղեկավար պաշտոն զբաղեցնողները։ Նիստը, սակայն, խոր հիասթափություն է առաջացրել իշխանական ֆրակցիայի հնաբնակների շրջանում, քանի որ առաջին մերձեցումից պարզ է դարձել, թե ովքեր են մանդատ վերցրել: Ինչպես մեզ ասացին` թույլ ինտելեկտով, քաղաքական զրո «բագաժով», շատերն անգամ մարդկային տարրական շփումներում հաղորդակցության խնդիր ունեն։

Մեր աղբյուրի խոսքով՝ իշխանական ֆրակցիան այնքան է դեգրադացվել, որ, դիցուք, Արփի Դավոյանը նախընտրել է աշխատել պաշտպանության մշտական հանձնաժողովում, որն ԱԺ առանցքային նշանակության հանձնաժողովներից է։ Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք, վերջին օրերին ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե առաջնահերթ կարգով որ հանձնաժողովների ղեկավարումը վերցնեն իրենք եւ ինչ թողնեն ընդդիմությանը:

Եթե ՔՊ-ն նախապես հակված է եղել վերցնել պետաիրավական եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովները, ապա երեկ կարծես մտքափոխվել էին․ ՔՊ-ում կանխատեսում են, թե ինչպես են իրենց բզկտելու, եթե հանկած պաշտպանությունն ու անվտանգությունը ստորադասեն այլ հարցերին, ուստի առաջինը կվերցնեն պետաիրավական եւ պաշտպանության հանձնաժողովների նախագահությունը, հատկապես որ լսել են՝ «Ուժեղ Հայաստանում» էլ նախընտրությունը տալիս են ոչ այնքան արտաքին, որքան տնտեսական հանձնաժողովին։ «Ուժեղները» նախընտրում են նաեւ տարածքային կառավարման հանձնաժողովը՝ այն նկատառումով, որ ակտիվ կապի մեջ կլինեն ՏԻՄ-երի հետ եւ առաջիկա ընտրություններում ավելի մեծ շանսեր կունենան: Եվ չնայած դեռ հայտնի չէ, թե հանձնաժողովներն ինչպես կբաշխվեն խորհրդարանականների միջեւ, սակայն «ուժեղները» հանձնաժողովների նախագահացուներ են դիտարկում ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին, իրավաբան Ռուբեն Մխիթարյանին, սակայն ամեն ինչ կորոշվի ըստ իրավիճակի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի Wed, 14 Oct 2026 00:30:18 +0400 Jeep ամերիկյան ընկերությունը մտադիր է…

5 ժամ ago

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է Wed, 14 Oct 2026 00:00:23 +0400 Մոսկվայի Շչերբակինսկի շրջանի…

6 ժամ ago

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով Tue, 13 Oct 2026 23:55:40 +0400…

6 ժամ ago

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել Tue, 13 Oct 2026 23:45:43 +0400 Թեյլոր Սվիֆթը Billboard…

6 ժամ ago

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը Tue, 13 Oct 2026 23:30:11 +0400 Արքայազն Հարին…

6 ժամ ago

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ համագործակցության մասին

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ…

6 ժամ ago