Բարեկրթության կարճ կյանքն ու կոչերի բուն իմաստը

Բարեկրթության կարճ կյանքն ու կոչերի բուն իմաստը

Thu, 06 Aug 2026 09:00:08 +0400


Պարզ էր, որ բարեկրթության թայմ-աուտը շատ կարճ էր տեւելու: Որովհետեւ, երբ մի քանի շաբաթ առաջ հայտարարում ես` կզըցնելու եմ, սատկացնելու եմ, բոմժ եմ սարքելու, եռագլուխ մաֆիա, պատերազմի եռագլուխ կուսակցություն, երբ մի ընդդիմադիրի սպառնում ես վանդակը գցել ու երկար պահել, մյուսին ասում ես` դու էլ եռագլխի պոչն ես, հետո դե յուրե քեզ չենթարկվող իրավապահներին ուղարկում ես, որ խուզարկեն, ձերբակալեն, գետնին տապալելով բերման ենթարկեն այդ ընդդիմադիրներին: Երբ 60 հազար ձայն ես գողանում, ընդդիմադիր գործչին պատկանող գույքն ես խլում եւ անգամ նրա կենդանիներին ես բռնագրավում ու թանկարժեք առյուծին սպանում, ապա դժվար է նման մարդու հետ բարեկիրթ լինել: Դժվար է բարեկրթության սահմանները պահել, եթե քո նորաթուխ եւ պետական փողերը վայելելուց բացի որեւէ բանի անընդունակ պատգամավորները փորձում են ինքնուրույնաբար միլիարդատեր դարձած եւ երկրում պետական բյուջեին հավասար բարեգործություն իրականացրած մարդուն վիրավորել, պիտակավորել:

Հնարավոր չէ բարեկիրթ հարաբերություններ կառուցել մի քաղաքական ուժի հետ, որի` բարեկիրթ լինելու կոչերի իմաստն այն է, թե` երբ մենք ձեզ հայհոյում ենք, դուք լռեք, իսկ երբ կփորձեք պատասխանել, կստանաք տասնապատիկ ավելին: Ո՞ր մի նորմալ հայ մարդը կարող է խաղաղ լսել ու բարեկիրթ լինել այն անձանց հետ, որոնք ոչ միայն Արցախն են հանձնել ու փորձում են մոռացության մատնել այն, այլեւ կատաղում են, երբ Ադանան հայկական են կոչում, եւ որպես մարտահրավեր հայտարարում են, թե Լոռին էլ վրացական է:

Ո՞վ կարող է կառուցողական ու բարեկիրթ մթնոլորտում աշխատել մի ուժի հետ, որն արդեն հող է նախապատրաստում նոր` ալիեւյան սահմանադրություն ընդունելու, Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար, եւ հերթում Տիգրանաշենն է, որի կորուստը կարող է կործանարար լինել մեզ համար:
Վերջապես, կարելի է առերեւույթ բարեկրթություն պահպանել անգամ թշնամու, հանցագործների ու դավաճանների նկատմամբ` մի պայմանով, որ այդ մարդիկ հասկանում են իրենց արարքների ծանրությունը կամ գոնե լուռ ու համեստ են իրենց պահում, չեն վիրավորում դիմացինին, չեն լկտիանում եւ իրենք պահպանում են բարեկրթության կանոնները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ԱԺ-ում կան նաեւ մահմեդականներ, կաթողիկոսը գար՝ ի՞նչ աներ

«Հրապարակ». ԱԺ-ում կան նաեւ մահմեդականներ, կաթողիկոսը գար՝ ի՞նչ աներ Thu, 06 Aug 2026 09:45:33 +0400…

15 րոպե ago

Կարապետ Պողոսյանն արդարացվեց. նա ազատ կարձակվի

Կարապետ Պողոսյանն արդարացվեց. նա ազատ կարձակվի Thu, 06 Aug 2026 09:38:05 +0400 ՀՀ հակակոռուպցիոն դատարանը…

23 րոպե ago

Իրանն ու Օմանը էական համաձայնության են եկել․ հայտարարություն

Իրանն ու Օմանը էական համաձայնության են եկել․ հայտարարություն Thu, 06 Aug 2026 09:30:35 +0400 Իրանն…

30 րոպե ago

«Հրապարակ». Մարզպետը կոնկրետ վատություն է արել Կուրթան ու Գյուլագարակ գյուղերին

«Հրապարակ». Մարզպետը կոնկրետ վատություն է արել Կուրթան ու Գյուլագարակ գյուղերին Thu, 06 Aug 2026 09:15:53…

45 րոպե ago

«Հրապարակ». Եթե խրամատ՝ ապա միայն պատերազմի դաշտում

«Հրապարակ». Եթե խրամատ՝ ապա միայն պատերազմի դաշտում Thu, 06 Aug 2026 08:45:50 +0400 Վանաձորի նախկին…

1 ժամ ago

«Հրապարակ». Իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ

«Հրապարակ». Իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ Thu, 06 Aug 2026 08:10:36 +0400 Չնայած Նիկոլ…

2 ժամ ago