Բարեկրթության կարճ կյանքն ու կոչերի բուն իմաստը

Բարեկրթության կարճ կյանքն ու կոչերի բուն իմաստը

Thu, 06 Aug 2026 09:00:08 +0400


Պարզ էր, որ բարեկրթության թայմ-աուտը շատ կարճ էր տեւելու: Որովհետեւ, երբ մի քանի շաբաթ առաջ հայտարարում ես` կզըցնելու եմ, սատկացնելու եմ, բոմժ եմ սարքելու, եռագլուխ մաֆիա, պատերազմի եռագլուխ կուսակցություն, երբ մի ընդդիմադիրի սպառնում ես վանդակը գցել ու երկար պահել, մյուսին ասում ես` դու էլ եռագլխի պոչն ես, հետո դե յուրե քեզ չենթարկվող իրավապահներին ուղարկում ես, որ խուզարկեն, ձերբակալեն, գետնին տապալելով բերման ենթարկեն այդ ընդդիմադիրներին: Երբ 60 հազար ձայն ես գողանում, ընդդիմադիր գործչին պատկանող գույքն ես խլում եւ անգամ նրա կենդանիներին ես բռնագրավում ու թանկարժեք առյուծին սպանում, ապա դժվար է նման մարդու հետ բարեկիրթ լինել: Դժվար է բարեկրթության սահմանները պահել, եթե քո նորաթուխ եւ պետական փողերը վայելելուց բացի որեւէ բանի անընդունակ պատգամավորները փորձում են ինքնուրույնաբար միլիարդատեր դարձած եւ երկրում պետական բյուջեին հավասար բարեգործություն իրականացրած մարդուն վիրավորել, պիտակավորել:

Հնարավոր չէ բարեկիրթ հարաբերություններ կառուցել մի քաղաքական ուժի հետ, որի` բարեկիրթ լինելու կոչերի իմաստն այն է, թե` երբ մենք ձեզ հայհոյում ենք, դուք լռեք, իսկ երբ կփորձեք պատասխանել, կստանաք տասնապատիկ ավելին: Ո՞ր մի նորմալ հայ մարդը կարող է խաղաղ լսել ու բարեկիրթ լինել այն անձանց հետ, որոնք ոչ միայն Արցախն են հանձնել ու փորձում են մոռացության մատնել այն, այլեւ կատաղում են, երբ Ադանան հայկական են կոչում, եւ որպես մարտահրավեր հայտարարում են, թե Լոռին էլ վրացական է:

Ո՞վ կարող է կառուցողական ու բարեկիրթ մթնոլորտում աշխատել մի ուժի հետ, որն արդեն հող է նախապատրաստում նոր` ալիեւյան սահմանադրություն ընդունելու, Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար, եւ հերթում Տիգրանաշենն է, որի կորուստը կարող է կործանարար լինել մեզ համար:
Վերջապես, կարելի է առերեւույթ բարեկրթություն պահպանել անգամ թշնամու, հանցագործների ու դավաճանների նկատմամբ` մի պայմանով, որ այդ մարդիկ հասկանում են իրենց արարքների ծանրությունը կամ գոնե լուռ ու համեստ են իրենց պահում, չեն վիրավորում դիմացինին, չեն լկտիանում եւ իրենք պահպանում են բարեկրթության կանոնները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախկին լրագրող ՔՊ-ականների խնդիրը

Նախկին լրագրող ՔՊ-ականների խնդիրը Sun, 09 Aug 2026 23:45:56 +0400 Ազգային Ժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր…

2 ժամ ago

Դուք ինչ խնդիր ունեք ՀՀ քարտեզի հետ, որ օգտագործում եք նախընտրական քարոզչության նպատակով

Դուք ինչ խնդիր ունեք ՀՀ քարտեզի հետ, որ օգտագործում եք նախընտրական քարոզչության նպատակով Sun, 09…

2 ժամ ago

Կինը փողոցում կորցրել է գիտակցությունը

Կինը փողոցում կորցրել է գիտակցությունը Sun, 09 Aug 2026 23:30:29 +0400 Ադրբեջանական մամուլում տեղ գտած…

2 ժամ ago

Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ

Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ Sun, 09 Aug 2026 23:15:02 +0400 ԱԻՆ…

2 ժամ ago

Ավելի քան 2000 տարվա հնության ամֆորաներ են հայտնաբերվել

Ավելի քան 2000 տարվա հնության ամֆորաներ են հայտնաբերվել Sun, 09 Aug 2026 23:00:05 +0400 Սիցիլիայի…

2 ժամ ago

Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման

Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման Sun, 09 Aug 2026…

3 ժամ ago