«Հրապարակ». ԱԺ-ում կան նաեւ մահմեդականներ, կաթողիկոսը գար՝ ի՞նչ աներ

«Հրապարակ». ԱԺ-ում կան նաեւ մահմեդականներ, կաթողիկոսը գար՝ ի՞նչ աներ

Thu, 06 Aug 2026 09:45:33 +0400


«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանն է:

– Տիկին Ղազարյան, 9-րդ գումարման խորհրդարանում Դուք չկաք, ինչո՞վ եք այժմ զբաղվելու:

– Հիմա հանգստանում եմ, ժամանակը ցույց կտա, օգոստոսի վերջին երեւի կկողմնորոշվեմ, թե ինչով զբաղվեմ: 40 տարի մանկավարժական գործունեությամբ եմ զբաղվել եւ կարծում եմ՝ այդ ոլորտում արդեն իսկ տվել եմ իմ պարտքը: Կմտածեմ, թե ինչով եմ զբաղվելու:

– Իսկ քաղաքականությամբ էլ չե՞ք զբաղվելու:

– Կարծում եմ, որ զբաղվելու եմ, իհարկե, կզբաղվեմ:

– Ինչպե՞ս եք քաղաքական գործունեություն ծավալելու, որտե՞ղ:

– Տարբեր մակարդակներում՝ թե՛ կուսակցական գործունեություն կծավալեմ, ինչպես նաեւ՝ որպես քաղաքացի….

– Կցանկանայի՞ք նորից պատգամավոր լինել:

– Գիտեք, դա մի էտապ էր, անցել է, եւ կարծում եմ, որ արդեն հերթն ավելի երիտասարդներինն է: Բայց եթե նորից լինի հնարավորություն, խնդիր չկա, նորից կզբաղվեմ:

– Բայց դե՝ տեսանք այդ երիտասարդներին, նրանք էլ չափազանց անփորձ են դեռ:

– Մեր ֆրակցիան Դուք գիտեք, այնտեղ կան թե՛ փորձառուներ, թե՛ անփորձներ, անփորձները՝ ոչինչ, կսովորեն: Այնպես չէ, որ բոլոր երիտասարդներն անփորձ են, չէ, կան երիտասարդներ, ովքեր ավագանու անդամներ են եղել, ակտիվ են եղել եւ լավ էլ փորձ ունեն: Ես, իհարկե, մեր ֆրակցիայի մասին եմ խոսում:

– Հետեւո՞ւմ եք ԱԺ նիստերին: Ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին:

– Հետեւում եմ, բայց թույլ տվեք մի քիչ էլ հետեւեմ, նոր կարծիքս ասեմ: Ընդդիմությունից ես այնքան էլ գոհ չեմ, բայց դե….

– Իշխանականները հորդորեցին ընդդիմադիրներին՝ համերաշխ լինել եւ աշխատել բարեկրթության սահմաններում:

– Դե, սպասենք տեսնենք, թե ինչպես կաշխատեն: Օրինակ, նախորդ գումարման ԱԺ-ում ընդդիմությունը լավ չի աշխատել, գիտեք, թե ինչքան բացակայություններ են ունեցել, անհաշվելի:

– Իսկ այն փաստը, որ կաթողիկոսը նորանկախ պատմության ընթացքում առաջին անգամ չօրհնեց ԱԺ անդրանիկ նիստը․․․ ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Գիտեք, եկեք կաթողիկոս կոչումը չկիրառենք, ի՜նչ կաթողիկոս…. նրանից ի՞նչ կաթողիկոս: Պետք չէր, որ այդ մարդը գար ԱԺ: ԱԺ-ում կան նաեւ այլ հավատալիքներ ունեցող մարդիկ, գար՝ ի՞նչ աներ:

– Դե, անկախությունից ի վեր միշտ եկել է:

– Սխալ է եղել, կան նաեւ մահմեդականներ այնտեղ:

– Բայց միշտ էլ եղել են ազգային կամ կրոնական փոքրամասնություններ, եթե նրանց նկատի ունեք, սակայն դա չի խանգարել, որպեսզի կաթողիկոսը տա իր օրհնությունը:

– Ինչո՞ւ պետք է գար, ի՞նչ պետք է ասեր նա: Ես կարող եմ ասել, որ մեր թիմը հրաշալի կազմով է հանդես եկել, եւ, այ, կտեսնեք, թե ինչքան լավ են աշխատելու: «Հայաստան» դաշինքը, տեսեք, այս անգամ փոքր կազմով է, դա ցույց է տալիս, որ հաջորդ անգամ նրանք չեն լինի:

– ՔՊ-ի կազմն էլ է նախորդի համեմատ փոքր:

– Ժամանակը ցույց կտա, դեռ վաղ է խոսելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարեւորը ոչ թե անձերն են, այլ՝ կառույցներն ու ավանդույթները․ ի գիտություն ՔՊ-ականների

Կարեւորը ոչ թե անձերն են, այլ՝ կառույցներն ու ավանդույթները․ ի գիտություն ՔՊ-ականների Fri, 07 Aug…

12 րոպե ago

ՀԱՅԵՐԸ գնում են սատարելու իրենց Հայրապետին։

ՀԱՅԵՐԸ գնում են սատարելու իրենց Հայրապետին։ Fri, 07 Aug 2026 15:15:32 +0400 Էջմիածնում այսօր 16։00…

12 րոպե ago

Ինչ է կատարվում դատարանի բակում

Ինչ է կատարվում դատարանի բակում Fri, 07 Aug 2026 15:12:25 +0400 Արմավիրի մարզի առաջին ատյանի…

16 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համար

«Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համար Fri, 07 Aug 2026 15:11:00 +0400…

17 րոպե ago

Պատմության գնահատականը լինում է առավել խիստ, քան ցանկացած դատարանի կայացրած դատավճիռը

Պատմության գնահատականը լինում է առավել խիստ, քան ցանկացած դատարանի կայացրած դատավճիռը Fri, 07 Aug 2026…

21 րոպե ago

Ամո’թ մեր ժողովրդին, Կաթողիկոսը էսօր դատարանում մեղադրյալ է. Մանուկյան

Ամո’թ մեր ժողովրդին, Կաթողիկոսը էսօր դատարանում մեղադրյալ է. Մանուկյան Fri, 07 Aug 2026 15:01:17 +0400…

27 րոպե ago