Մահափորձ՝ Էրդողանի դեմ․ նոր զարգացումներ

Մահափորձ՝ Էրդողանի դեմ․ նոր զարգացումներ

Thu, 06 Aug 2026 10:30:25 +0400


Թուրքիայում 10 տարի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող և Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «FETÖ» կազմակերպության անդամ համարվող նախկին զինվորական Բուրքայ Քարաթեփեն տեղափոխվել է Մուղլայի դատարան։

Նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ Մարմարիս քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ իրականացված մահափորձին մասնակցելու մեջ։ Քարաթեփեն ձերբակալվել էր ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին Աֆյոնքարահիսարում՝ Մուղլայի, Էսքիշեհիրի և Աֆյոնքարահիսարի ոստիկանական վարչությունների համատեղ գործողության արդյունքում։

Թուրքիայի «Ոտիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում» (TEM) հարցաքննությունից հետո նա խիստ անվտանգության պայմաններում ուղարկվել է դատարան, հայտնում է Ermenihaber-ը։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2016-ի հուլիսյան իրադարձությունների ժամանակ Մարմարիսում քաղաքում Էրդողանի հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել էր երկու ոստիկան։ Մահափորձի գործով արդեն դատապարտվել է ավելի քան 40 անձ, որոնցից շատերը ստացել են ցմահ ազատազրկմամբ խստացված պատիժներ։ Քարաթեփեն խմբի այն անդամներից էր, ում հաջողվել էր երկար ժամանակ թաքնվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ալիեւը հրապարակայնացնում է Փաշինյանի նկատմամբ ունեցած իր գերիշխանությունը

Ալիեւը հրապարակայնացնում է Փաշինյանի նկատմամբ ունեցած իր գերիշխանությունը Sat, 10 Oct 2026 18:45:44 +0400 Ադրբեջանի…

33 րոպե ago

Զապորոժիեում երեխաներ են զոհվել․ Զելենսկին ԱՄՆ-ի՞ն է մեղադրում

Զապորոժիեում երեխաներ են զոհվել․ Զելենսկին ԱՄՆ-ի՞ն է մեղադրում Sat, 10 Oct 2026 18:30:53 +0400 Ուկրաինայի…

48 րոպե ago

Հատակի երկու եզրերին բացակայում են կարմիր գծերը

Հատակի երկու եզրերին բացակայում են կարմիր գծերը Sat, 10 Oct 2026 18:23:31 +0400 Լրատվամիջոցներում ոչ…

55 րոպե ago

Նույն ջուրն է, նույն ջրաղացը

Նույն ջուրն է, նույն ջրաղացը Sat, 10 Oct 2026 18:15:10 +0400 Հիմա էլ կախվեցին Խաչատուր…

1 ժամ ago

Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ

Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ Sat, 10 Oct 2026…

1 ժամ ago

Կոչ են արել Իրանին դադարեցնել մահապատիժների իրականացումը

Կոչ են արել Իրանին դադարեցնել մահապատիժների իրականացումը Sat, 10 Oct 2026 18:00:59 +0400 ՄԱԿ մարդու…

1 ժամ ago