Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Մահափորձ՝ Էրդողանի դեմ․ նոր զարգացումներ

Մահափորձ՝ Էրդողանի դեմ․ նոր զարգացումներ

Thu, 06 Aug 2026 10:30:25 +0400


Թուրքիայում 10 տարի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող և Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «FETÖ» կազմակերպության անդամ համարվող նախկին զինվորական Բուրքայ Քարաթեփեն տեղափոխվել է Մուղլայի դատարան։

Նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ Մարմարիս քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ իրականացված մահափորձին մասնակցելու մեջ։ Քարաթեփեն ձերբակալվել էր ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին Աֆյոնքարահիսարում՝ Մուղլայի, Էսքիշեհիրի և Աֆյոնքարահիսարի ոստիկանական վարչությունների համատեղ գործողության արդյունքում։

Թուրքիայի «Ոտիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում» (TEM) հարցաքննությունից հետո նա խիստ անվտանգության պայմաններում ուղարկվել է դատարան, հայտնում է Ermenihaber-ը։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2016-ի հուլիսյան իրադարձությունների ժամանակ Մարմարիսում քաղաքում Էրդողանի հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել էր երկու ոստիկան։ Մահափորձի գործով արդեն դատապարտվել է ավելի քան 40 անձ, որոնցից շատերը ստացել են ցմահ ազատազրկմամբ խստացված պատիժներ։ Քարաթեփեն խմբի այն անդամներից էր, ում հաջողվել էր երկար ժամանակ թաքնվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում

Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում Sat, 01 Aug 2026 17:45:58 +0400 Ենթադրում էի, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով