Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

ՀՀ իշխանություններն ընկել են ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ իշխանություններն ընկել են ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ․ ՌԴ ԱԳՆ

Fri, 05 Jun 2026 15:55:22 +0400


Հայաստանի իշխանությունները ընկել են ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց, ցավոք, կառավարում են Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։

Նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին նման կարճատես քաղաքականության հետևանքները, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

«Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ այս և նախկին խորհրդային այլ երկրների և Ռուսաստանի միջև դարավոր կապերի խզումը, առաջին հերթին, կվնասի նրանց բնակչությանը։ Ավանդական փոխշահավետ տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերը կխզվեն, ինչպես արդեն տեղի է ունենում Մոլդովայում», – ընդգծել է դիվանագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը Sun, 25 Oct 2026 21:15:19 +0400 Ժողովրդավարության …