Կոնֆերենցիաների լիգան Հայաստանում. այսօր խաղալու է «Նոան»

Կոնֆերենցիաների լիգան Հայաստանում. այսօր խաղալու է «Նոան»

Thu, 06 Aug 2026 17:30:28 +0400


Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է շվեյցարական «Սիոն»-ի դեմ առաջիկա խաղի մասին՝ ընդգծելով մրցակցի ուժեղ կողմերը, սակայն նաև վստահություն հայտնելով սեփական թիմի հնարավորությունների նկատմամբ։

Մարզիչը նշել է, որ «Սիոն»-ը բարձր մակարդակի թիմ է, որն աչքի է ընկնում ինտենսիվ խաղով և մեծ ներուժով։ Նրա խոսքով՝ հայկական ակումբը մեծ հարգանքով է վերաբերվում մրցակցին, բայց միևնույն ժամանակ գնահատում է սեփական հնարավորությունները։

«Սիոն»-ը ուժեղ թիմ է, որը հանդես է գալիս շատ բարձր տեմպով։ Մենք հարգում ենք նրանց, բայց նաև հարգում ենք ինքներս մեզ։ Շվեյցարիայի և Հայաստանի առաջնությունները տարբեր են և համեմատելի չեն»,– նշել է Պերկովիչը։

Նրա խոսքով՝ «Նոայի» ֆուտբոլիստները լիովին պատրաստ են հանդիպմանը, իսկ մարզչական շտաբը մանրակրկիտ ուսումնասիրել է մրցակցին և թիմին փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Պերկովիչը շեշտել է, որ առաջիկա խաղը հեշտ չի լինելու՝ հաշվի առնելով «Սիոն»-ի կայուն կազմը և փորձառությունը։

«Մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում։ Նրանք ուժեղ են բոլոր առումներով։ Նրանց թիմի հիմնական կորիզը միասին է արդեն մի քանի տարի, իսկ գլխավոր մարզիչը երկար ժամանակ է աշխատում ակումբում։ Սա մեզ համար լուրջ փորձություն է»,– ասել է նա։

Անդրադառնալով նախորդ մրցաշրջանում «Նոայի» ունեցած հաջողություններին՝ մարզիչը նշել է, որ դրանք լրացուցիչ ճնշում չեն ստեղծում թիմի համար։

Պերկովիչը նաև հավելել է, որ ցանկալի կլիներ դիմակայության առաջին խաղը անցկացնել արտագնա պայմաններում, սակայն թիմը պատրաստ է պայքարել ստեղծված իրավիճակում։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի գավաթակիր «Նոան» սեփական հարկի տակ կընդունի շվեյցարական «Սիոն»-ին։ Հանդիպումը կանցկացվի Աբովյանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

7 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

8 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

8 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

8 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

9 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

9 ժամ ago