Տղային տվեցին աղջկան

Տղային տվեցին աղջկան

Thu, 06 Aug 2026 20:45:03 +0400


Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ պրեմիերա՝ հանդիսատեսի դատին հանձնվեց գրող, լրագրող, դրամատուրգ Գագիկ Անտոնյանի հեղինակած «Ձեր տղային տվեք մեր աղջկան» կատակերգությունը, որը միավորում էր արդիական սոցիալական շերտերն ու դասական կատակերգական ավանդույթները:

Այս կատակերգությունը յուրօրինակ հայելին է մերօրյա իրականության, որտեղ հեղինակը հմտորեն միահյուսել է սոցիալական խորքային խնդիրներն ու զուտ մարդկային, անկեղծ զգացմունքները: Պիեսի առանցքում կաշառակերության և շահամոլության ճահճում հայտնված Փոլադյանների ընտանիքն է՝ իրենց առօրյա հոգսերով ու ձևավորված աշխարհայացքով, որին հակադրվում է հարևան երկու ընտանիքների զավակների սերը։ Հեղինակը չի խուսափել պարզ, կենցաղային հումորից, հենց դրանով է մերկացրել մարդկային թերություններն ու արատները: Տան բռնապետ և ամեն ինչ տնօրինող տիկին Սոֆիկի կոշտ որոշումները, ամուսնու՝ Վոլոդյայի ներքին դիմադրության արդյունքում ծնվող կոմիկական իրավիճակները, ինչպես նաև սոցիալական խիստ մերօրյա խնդիրները (մասնավորապես՝ կրճատման տակ հայտնված ուսուցչուհի Վարդուշի պատմությունը) ներկայացմանը հաղորդում են բազմաշերտություն:

Այս ամենի ֆոնին զարգացող Կարենի և Կարինեի սիրո պատմությունը դառնում է այն մաքրագործող ուժը, որը հավասարակշռում է դրամատուրգիական լարվածությունը: Պիեսը բեմադրել էր հրավիրյալ բեմադրիչ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան-ռեժիսոր Ժիրայր Գաբրիելյանը, ով համարձակ լուծումներ էր գտել: Օրինակ, հանդիսատեսը տեղավորվել էր ուղղակիորեն բեմում՝ դեմքով դեպի կուլիսային տարածքը, որտեղ էլ ծավալվում էին գործողությունները: Այս մոտեցումը ջնջել էր բեմի և դահլիճի միջև եղած ավանդական սահմանագիծը և բեմական տարածության օգտագործման մեջ նոր մոտեցում որդեգրել։ Ջերմ և անկեղծ մթնոլորտում, դերասաններից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա գտնվելով՝ հանդիսատեսը դարձել էր ներկայացման անմիջական մասնակիցը:

Առաջնախաղին ներկա էր Վանաձորից Գորիս ժամանած պիեսի հեղինակ Գագիկ Անտոնյանը, այլ հյուրեր։ Հեղինակը թատրոնին հայտնեց իր երախտիքի խոսքն ու ներկայացմանը մաղթեց բեմական երկար կյանք և թատրոնին նվիրեց իր պիեսների նոր ժողովածուն։ Ներկայացման հաջողության գրավականներից էր նաև դերասանական կազմի աշխատանքը: Գորիսի դրամատիկականի դերասաններ Աննա Հովակիմյանի, Միքայել Մաշուրյանի, Լյուդմիլա Պետրոսյանի և Ակսել Բակունցի վարպետությունը լրացվում էին նորաթուխ երիտասարդներ Մարիա Մնացականյանի և Գարրի Մալունցի թարմ էներգիայով, անբռնազբոս ավյունով, ինչն աշխուժություն էր հաղորդել կատակերգությանը։ Նկարչական ձևավորումն իրականացրել էր նկարիչ Անի Կրեչյան, պարուսույց Լիլի Նարինյանն էր հետաքրքիր լուծումներ գտել:

Թատերական երեկոն հանդիսատեսին պարգևեց ոչ միայն անհոգ ծիծաղ ու դրական լիցքեր, այլև մտորելու տեղիք տվեց: Բեմադրության ավարտին գինու համտես-հյուրասիրություն էր կազմակերպվել, որը հնարավորություն ընձեռեց հանդիսատեսին անմիջական մթնոլորտում կիսվելու իրենց տպավորություններով, քննարկելու արծարծված թեմաները և շփվելու ստեղծագործական կազմի հետ։ Ներկայացման առաջնախաղի գործընկերներն ու աջակիցներն են Պռոշյանի կոնյակի գործարանը և «PASSAGE» ռեստորանը, նվագակցող ջութակահարուհի Հասմիկ Ներսիսյանը, որոնց աջակցությամբ թատերական երեկոն հիշարժան դարձավ։

Գայանե Միքայելյան
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի հասարակայնության և արտաքին կապերի պատասխանատու

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում Fri, 07 Aug 2026 23:45:53 +0400 Երևան քաղաքում սույն թվականի…

6 ժամ ago

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին Fri, 07…

7 ժամ ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին. մանրամասներ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին. մանրամասներ Fri, 07 Aug 2026 23:15:21 +0400 Օգոստոսի 7-ին՝ ժամը…

7 ժամ ago

Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը

Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Fri, 07 Aug 2026 23:00:24 +0400 Հայաստանից Մոսկվա…

7 ժամ ago

ԲԴԽ նախագահին ՍՄՍ-ով գործից ազատողը կրկին կգոռգոռա կոռումպացված դատարանների մասին

ԲԴԽ նախագահին ՍՄՍ-ով գործից ազատողը կրկին կգոռգոռա կոռումպացված դատարանների մասին Fri, 07 Aug 2026 22:45:42…

7 ժամ ago

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը Fri, 07 Aug…

8 ժամ ago