Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա

Thu, 06 Aug 2026 23:15:49 +0400


Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը գրել է․
«Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է։

Աշխարհիկ որևիցէ դատավոր կամ իշխանավոր, ով կփորձի դատել և հայհոյել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Աստծո օծյալին, կմտնի անեծքի տակ, իսկ երկիրն և ժողովրդին կտանի կորստի ու ողբերգության։
Ինչ՞ է նշանակում լինել եկեղեցու գլուխ և Աստծո օծյալ։
Որոշ մարդիկ, ովքեր չունենալով ոչ՛ աստվածաբանական կրթություն և ոչ՛ էլ տարրական կրոնական գիտելիքներ, իրենց իրավուք են վերապահում սխալ մեկնաբանել Կաթողիկոսի Եկեղեցու գլուխ և Աստծո օծյալ լինելու հանգամանքը՝ այս կերպով մոլորեցնելով հավատացյալներին։

Ըստ եկեղեցու հիերարխիայի կամ նվիրապետական կարգի կաթողիկոսը, պատրիարքը կամ պապը երկրային վարչական իմաստով համարվում են եկեղեցու և եկեղեցական համակարգի գլուխը, այսինքն՝ բարձրագույն հոգևոր պետը տվյալ ազգային կամ տեղական եկեղեցու։

Իսկ աստվածաբանական իմաստով և քրիստոնեական վարդապետության համաձայն, իհարկե, Տեր Հիսուս Քրիստոս է եկեղեցու Գլուխը, իսկ հավատացյալները՝ նրա մարմնի անդամները։
Հետևաբար , Հայոց Հայրապետին հայ եկեղեցու գլուխ լինելու հանգամանքը համեմատել Տեր Հիսուսի հետ, որպես Եկեղեցու Գլխի՝ մոլորություն է կամ էլ անգրագիտություն։
Իսկ Աստծո օծյալ անվանում են այն մարդկանց , ովքեր Աստծուց կանչվել են, որևէ բարձր առաքելության համար և Սուրբ Հոգու կողմից օծվելով, նրանց տրվել է իշխանության շնորհ ՝ առաջնորդելու և հովվելու ժողովրդին։
Հին ուխտի մեջ այդ մարդիկ եղել են մարգարեները, թագավորները և Իսրայելի քահանաները։ Իսկ Նոր Ուխտի մեջ առաջին Աստծո Օծյալն՝ ինքը Տեր Հիսուս Քրիստոս է։ Տիրոջից հետո առաքալները, իսկ եկեղեցու հիմնադրումով Աստծո օծյալներն են համարվում եպիսկոպոսն ու քահանան։
Հետևաբար, Հայոց Հայրապետը, ով Սուրբ Թադեոս Առաքյալի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդն է, նա եպիսկոպոսապետն է և Աստծո օծյալը։
Ուրեմն, նրա դատավորը միայն Աստված է։

Վեհափառի միջոցով է Սուրբ Հոգու շնորհները բախշվում մեր եկեղեցում և ողջ ազգի վրա։ Միայն Հայոց Կաթողիկոսն իրավուք ունի օրհնելու Սրբալույս Մյուռոնը և ձեռադրելու եպիսկոպոս։
Այսօր, ովքեր փորձ են անում նսեմացնել Գարեգին Բ Վեհափառի Հայրապետի հանգամանքը , նրանք մոլորեցնողներ և պառակտիչներ են։
Սթափվե՛ք, քանի ուշ չէ։
Տերը պահապան մեր Սուրբ Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին։
Հ/գ.

Յուրաքանչյուր քրիստոնյա, ով օծվել է Սրբալույս Մյուռոնով և ստացել է Սուրբ Հոգու շնորհները, այս կյանքում քրիստոնեաբար ապրելու և հավիտենական կյանք ժառանգելու համար է, այլ՝ ոչ թե Աստծո օծյալ տիտղոսն ունենալու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին Sun, 30 Aug 2026 23:47:29…

1 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400 Ուզբեկստանի Քաշքադարի…

1 ժամ ago

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400 Թուրքիայում Ուկրաինայի դեսպան…

2 ժամ ago

Անտառային հրդեհ Թուրքիայում

Անտառային հրդեհ Թուրքիայում Sun, 30 Aug 2026 23:15:27 +0400 Թուրքիայի Մուղլայի նահանգի Ֆեթխիե շրջանում անտառային…

2 ժամ ago

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել Sun, 30 Aug 2026 23:00:17 +0400 Թուրքիայի Ադանայի…

2 ժամ ago

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան Sun, 30 Aug 2026 22:58:39…

2 ժամ ago