Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե»

Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե»

Fri, 07 Aug 2026 11:01:29 +0400


«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։

• Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծած և ժողովրդի իշխանությունը բռնազավթած ոչ լեգիտիմ վարչախումբը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական հարցերին միջամտելով, Կաթողիկոսին պաշտոնանկ անելու օրակարգն առաջ տանելով, ուղիղ ձևով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահը՝ կազմաքանդելու մեր եկեղեցին և հայ ժողովրդին զրկելու իր ազգային, հոգևոր ինքնության պատվար հանդիսացող երկհազարամյա այս կարևորագույն ինստիտուտից։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնակառավարման իրավունքը հարգելը և նրա կանոնական ու վարչական գործունեությանը ցանկացած միջամտությունից զերծ մնալն ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջն է, այնպես էլ պետության ստանձնած միջազգային պարտավորությունը:
Պետական իշխանության կողմից քրեական հետապնդման գործիքակազմի կիրառումը՝ Եկեղեցու վրա ճնշում գործադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, իրավական պետության և կրոնական ազատության հիմնարար սկզբունքների ոտնահարում է:
Մասնավորապես, բարձրաստիճան հոգևորականների հանդեպ քաղաքական հետապնդումների մեջ դատարաններին ստիպողաբար ներքաշելը իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում է, ինչը Հայաստանը բռնապետության վերածելու հստակ ցուցիչ է և ծանր հարված մեր պետության միջազգային հեղինակությանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պետական ինստիտուտներից պահանջում է.
● առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ու օրենքներով, զերծ մնալ գործող վարչախմբի քաղաքական ուղղորդումներից և անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը,
● բացառել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնակառավարման գործընթացներին պետական միջամտության ցանկացած փորձ,
● ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների ինքնավարության լիարժեք պաշտպանությունը։

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին և Հայաստանի միջազգային գործընկերներին՝ հստակ գնահատական տալ տեղի ունեցող գործընթացներին, բարձրաձայնել և կանխել Հայաստանի սահմանադրական կարգի ու կրոնական ազատության դեմ ուղղված այս վտանգավոր քայլերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատերազմ չենք փնտրում, բայց․․․ Փեզեշքիանի վճռական պատասխանը

Պատերազմ չենք փնտրում, բայց․․․ Փեզեշքիանի վճռական պատասխանը Mon, 31 Aug 2026 12:30:31 +0400 Իրանի նախագահ…

16 րոպե ago

«Այսօր այս շնորհավորանքն առանձնահատուկ խորհուրդ ունի»․ Կարապետյանը շնորհավորել է

«Այսօր այս շնորհավորանքն առանձնահատուկ խորհուրդ ունի»․ Կարապետյանը շնորհավորել է Mon, 31 Aug 2026 12:17:44 +0400…

29 րոպե ago

Գետը ամեն անգամ գաթա չի բերում

Գետը ամեն անգամ գաթա չի բերում Mon, 31 Aug 2026 12:15:20 +0400 Քաղաքականության մեջ գալիս…

32 րոպե ago

Հասարակության շրջանում նախապես որոշակի պատկերացում ստեղծելու փորձ է արվում

Հասարակության շրջանում նախապես որոշակի պատկերացում ստեղծելու փորձ է արվում Mon, 31 Aug 2026 12:14:48 +0400…

32 րոպե ago

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվել է

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվել է Mon, 31 Aug 2026 12:08:59 +0400 Դատավորը որոշում կայացրեց…

38 րոպե ago

Մինչև 16 տարեկանները երբվանից ID քարտի հնարավորություն կունենան

Մինչև 16 տարեկանները երբվանից ID քարտի հնարավորություն կունենան Mon, 31 Aug 2026 12:07:51 +0400 Մինչև…

39 րոպե ago