Թվերով «հարված» իշխանությանը. ադրբեջանական բանակը՝ խաղաղության ֆոնին

Թվերով «հարված» իշխանությանը. ադրբեջանական բանակը՝ խաղաղության ֆոնին

Fri, 07 Aug 2026 11:24:06 +0400


Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխխոսնակ ընտրելու հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Գառնիկ Դավթյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերություններին՝ ընդգծելով, որ Բաքուն վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը։

Դավթյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2023 թվականին կազմել է 3.1 մլրդ դոլար, 2024 թվականին՝ 3.7 մլրդ դոլար, 2025 թվականին՝ 4.9 մլրդ դոլար, իսկ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվել է 5.1 մլրդ դոլար։

«Այս տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն գրեթե կրկնապատկվել է»,- նշել է պատգամավորը։

Նա ներկայացրել է նաև Հայաստանի ռազմական բյուջեի ցուցանիշները՝ նշելով, որ 2025 թվականին այն կազմել է 1.74 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 20 տոկոսով, սակայն 2026 թվականի ռազմական բյուջեն կրճատվել է շուրջ 15 տոկոսով։

Դավթյանն անդրադարձել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, ըստ որի՝ օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրումը պետք է իր հետևանքներն ունենա նաև ռազմական ծախսերի ոլորտում։

«Ինչո՞ւ Ադրբեջանը նույն խաղաղության ճանապարհին հաշվի չի առել Հայաստանի բարի կամքը և չի նվազեցրել իր ռազմական բյուջեն»,- հարցադրել է ընդդիմադիր պատգամավորը։

Նա խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի զորավարժությունների քանակի մասին՝ նշելով, որ այդ ցուցանիշներով Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին, իսկ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները ևս հաշվի առնելու դեպքում իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում։

«ՔՊ-ի կառավարման 8 տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 8 անգամ»,- հայտարարել է Դավթյանը։

Պատգամավորը նաև կոչ է արել իշխող խմբակցության պատգամավորներին ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնել ազգային բարերար Սամվել Կարապետյանին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական բանակին ցուցաբերած հումանիտար աջակցության համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին Mon, 21 Sep 2026 13:58:36 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

9 րոպե ago

Հայկական ազգային տարազները՝ Գլենդելում

Հայկական ազգային տարազները՝ Գլենդելում Mon, 21 Sep 2026 13:45:55 +0400 Օրեր առաջ ԱՄՆ Գլենդել քաղաքում…

21 րոպե ago

Նոր կորուստ. ինչ փոփոխություն է եղել

Նոր կորուստ. ինչ փոփոխություն է եղել Mon, 21 Sep 2026 13:30:32 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

37 րոպե ago

Վաշինգտոնում Արցախը ներկայացուցիչ ուներ կամ Կալիֆորնիայի սենատը Կոմիտե ուներ՝ ՔՊԿ-ն չպահպանեց

Վաշինգտոնում Արցախը ներկայացուցիչ ուներ կամ Կալիֆորնիայի սենատը Կոմիտե ուներ՝ ՔՊԿ-ն չպահպանեց Mon, 21 Sep 2026…

52 րոպե ago

Կաթողիկոսն ինչ է ասել լրագրողների հետ զրույցում

Կաթողիկոսն ինչ է ասել լրագրողների հետ զրույցում Mon, 21 Sep 2026 13:04:45 +0400 Գրել էինք,…

1 ժամ ago

Վեհափառը Եռաբլուրում խոսեց

Վեհափառը Եռաբլուրում խոսեց Mon, 21 Sep 2026 12:58:57 +0400 Latest news from Secure News Portal…

1 ժամ ago