Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտները արդեն Հայաստանում

Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտները արդեն Հայաստանում

Fri, 07 Aug 2026 12:57:38 +0400


Այսուհետ Հայաստանում հյուրանոցների աստղայնությունը որոշելու է Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան:
Շուրջ չորս տարի տևած բանակցությունները, օրենսդրական փոփոխությունները և հյուրանոցային ոլորտի միահամուռ ջանքերը վերջապես տվեցին սպասված արդյունքը:

«Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ընտրվեց որպես հյուրանոցային տնտեսության օբյեկտներին (ՀՏՕ) որակավորում տրամադրող միավորում:

Ասոցիացիան հյուրանոցների և այլ ՀՏՕ-ների որակավորման գործընթացը իրականացնելու է եվրոպական ստանդարտների հիման վրա՝ աշխարհահռչակ Hotelstars Union համաեվրոպական հյուրանոցային աստղեր տրամադրող կառույցի չափանիշների կիրառմամբ:
Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել միավորման բազմամյա անդամ Հայատանի Հյուրանոցների Ասոցիացիային:

«Hotelstars Union-ի ողջ ընտանիքի անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիային մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս հաղթանակը նշանակալի ձեռքբերում է և հստակ վկայում է Ասոցիացիայի պրոֆեսիոնալիզմի, վստահելիության և հյուրընկալության ոլորտում որակի բարձր չափանիշների զարգացմանն ուղղված հետևողական նվիրվածության մասին։ Ուրախ ենք, որ մեր հայ գործընկերներին վստահվել է Հայաստանում Hotelstars դասակարգման համակարգի ներդրումը։ Վստահ ենք, որ նրանք բարձր պատասխանատվությամբ, մասնագիտական հմտությամբ և մեծ նվիրումով կիրականացնեն այս կարևոր առաքելությունը։

Hotelstars համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր քայլ է կացության ոլորտում առավել մեծ թափանցիկության, համադրելիության և հյուրերի վստահության ամրապնդման ուղղությամբ։ Հյուրանոցների համար այն ապահովում է որակի միջազգայնորեն ճանաչված չափանիշ, շուկայում ավելի բարձր տեսանելիություն և ավելի հստակ դիրքավորում միջազգային զբոսաշրջության՝ օրեցօր ավելի մրցակցային շուկայում։ Ներդրման գործընթացի սահուն և հաջող իրականացումն ապահովելու նպատակով HotellerieSuisse-ը (Շվեյցարիայի հյուրանոցների ասոցիացիա), Hotelstars Union-ի հետ սերտ համագործակցությամբ, կաջակցի Հայաստանի Հյուրանոցային Ասոցիացիային՝ փոխանցելով դասակարգման ոլորտում իր բազմամյա փորձն ու գործնական մասնագիտական գիտելիքները։ Մենք անհամբեր սպասում ենք արդյունավետ համագործակցության, որը կնպաստի որակի չափանիշների ամրապնդմանը և հավելյալ արժեք կստեղծի թե՛ Հայաստանի և թե՛ Եվրոպայի հյուրանոցների ու հյուրերի համար։ «Թիմային աշխատանքն է, որ երազանքը դարձնում է իրականություն», — ընդգծել է Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան կոչ է անում բոլոր հյուրանոցներին ուղիղ կապ հաստատել Ասոցիացիայի հետ և ստանալ ամբողջական տեղեկություն սպասվելիք բարեփոխման վերաբերյալ ուղարկելով նամակ director@hotelassociation.am էլ. հասցեին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը

Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը Mon, 12…

19 րոպե ago

Ադրբեջանում դեմ են Ալիևի որոշմանը․ տասնյակ ձերբակալվածներ կան

Ադրբեջանում դեմ են Ալիևի որոշմանը․ տասնյակ ձերբակալվածներ կան Mon, 12 Oct 2026 16:00:50 +0400 Ադրբեջանում…

21 րոպե ago

Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի 2026 թվականի առաջնությունում

Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի 2026 թվականի առաջնությունում Mon, 12 Oct 2026 15:45:42 +0400 Հայտնի է…

36 րոպե ago

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին Mon, 12 Oct 2026 15:30:28 +0400 Վերանորոգման…

51 րոպե ago

Մի մոռացեք, թե որտեղից է նա սկսել և ինչ մակարդակի է հասել այս տարիների ընթացքում

Մի մոռացեք, թե որտեղից է նա սկսել և ինչ մակարդակի է հասել այս տարիների ընթացքում…

1 ժամ ago

Ոսկու հանքի բազում աշխատակիցներ են զոհվել․ Սուդան-Եգիպտոս սահմանին լարված է

Ոսկու հանքի բազում աշխատակիցներ են զոհվել․ Սուդան-Եգիպտոս սահմանին լարված է Mon, 12 Oct 2026 15:00:28…

1 ժամ ago