Արտակարգ միջադեպ՝ Գերմանիայի օդանավակայանում․ ու՞մ է մեղադրում ԱՄՆ-ն

Արտակարգ միջադեպ՝ Գերմանիայի օդանավակայանում․ ու՞մ է մեղադրում ԱՄՆ-ն

Sat, 08 Aug 2026 09:30:44 +0400


ԱՄՆ հետախուզությունը Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ուկրաինական Ան-124 ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութով անօդաչու թռչող սարք, կապել է Ռուսաստանի հետ։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են անանուն ամերիկացի պաշտոնյաներ։

Միջադեպի վերաբերյալ ԱՄՆ հետախուզական հաղորդագրություններին ծանոթ աղբյուրները այն կապում են ռուսական իշխանությունների հետ։ Սակայն, ինչպես նշում է Wall Street Journal-ը, Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը դեռևս չի նշել Ռուսաստանին որպես հնարավոր մեղավոր։ Նա ասել է, որ հետաքննության նպատակն է պարզել, թե արդյոք օտարերկրյա երկրները ներգրավված են միջադեպում, և միջադեպն անվանել է «նոր սպառնալիքի սցենար»։

Լայպցիգի օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է օգոստոսի 5-ի գիշերը, երբ ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է կասկածելի առարկա, որը նույնականացվել է որպես անօդաչու թռչող սարք։

Ան-124-ից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքին ամրացված է եղել պայթուցիկ նյութեր պարունակող փաթեթ, հավանաբար Semtex պլաստիկ նյութ։ Դաշնային ոստիկանությունը առարկան դասակարգել է որպես հնարավոր ինքնաշեն պայթուցիկ սարք։

Գերմանիայի ուժային մարմինների տվյալներով՝ պայթուցիկը չի պայթել միայն դետոնատորի անսարքության պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեսպաններ են խորհրդարան այցելել

Դեսպաններ են խորհրդարան այցելել Mon, 12 Oct 2026 13:02:53 +0400 Քիչ առաջ գրել ենք ,որ…

18 րոպե ago

Խորհրդային հետախույզի թոռը՝ Ֆրանսիայի հաջորդ նախագա՞հ

Խորհրդային հետախույզի թոռը՝ Ֆրանսիայի հաջորդ նախագա՞հ Mon, 12 Oct 2026 13:00:59 +0400 Եվրախորհրդարանի պատգամավոր և…

20 րոպե ago

Մեկ որոշմամբ ուզում է դա անել

Մեկ որոշմամբ ուզում է դա անել Mon, 12 Oct 2026 12:56:26 +0400 Գրել էինք, որ…

25 րոպե ago

Բեյջի թելը՝ 1250 դրա՞մ

Բեյջի թելը՝ 1250 դրա՞մ Mon, 12 Oct 2026 12:50:27 +0400 Ընդդիմադիր պատգամավոր Լիանա Մանուկյանը բարձրաձայնել…

31 րոպե ago

Քաղաքացիները դժգոհ են. էս էլ հո նախկինները չեն տվել

Քաղաքացիները դժգոհ են. էս էլ հո նախկինները չեն տվել Mon, 12 Oct 2026 12:47:30 +0400…

34 րոպե ago

«Վերջին պահին բերել եք ԱԺ՝ արտահերթով». Մանուկյանը՝ փոխնախարարին

«Վերջին պահին բերել եք ԱԺ՝ արտահերթով». Մանուկյանը՝ փոխնախարարին Mon, 12 Oct 2026 12:46:29 +0400 Ազգային…

35 րոպե ago