Արամի ու քո մեջ ոչ թե 40, այլ 40 հազար հեկտարի տարբերություն կա․․․

Արամի ու քո մեջ ոչ թե 40, այլ 40 հազար հեկտարի տարբերություն կա․․․

Sat, 08 Aug 2026 13:45:51 +0400


2018թ-ին Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետ էր։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Արարատի մարզում էր ու հանդիպել էր համայնքապետերին։ Նրա հարցին, թե մարզում քանի՞ հեկտար կաթիլային ոռոգման այգի կա, մարզպետ Գարիկ Սարգսյանը պատասխանեց՝ 40 հազար հա։ Տեսնեիք՝ ո՜նց էր զայրացել, փրփրել Նիկոլ Փաշինյանը, որը չնայած զայրանալու բան չուներ։ Որովհետև ինքը Գարիկից պակաս ուռճացնող չէր և հազիվ ձեռքն էր ընկել Գարիկի նման ֆանտազյորը։ Գարիկը բացատրեց, որ ինքը շփոթել է 40 հեկտարը քառասուն հազար հեկտարի հետ։ Ասում էր՝ Վերին Դվին համայնքում միայն մի գյուղատնտես ուներ 40 հեկտար կաթիլային ոռոգման այգի։ Չնայած բացատրելու կարիք չկար։ Չնայած բացատրելու կարիք չկար։ Փաշինյանը հանձինս Գարիկի՝ տեսավ մի լուսապայծառ երիտասարդի, ով կոկորդիլոսի մի ձու բերելով կարող էր հայտարարել, որ կոկորդիլոսաբուծարան է բացել։

2018-ից, շատ ջրեր հոսեց, Գարիկ Սարգսյանը նույնը մնաց։ Մի հեկտարը մեծացնում էր տասը հազար հեկտարով, որը Փաշինյանին շատ էր դուր գալիս։ Դրա համար էլ նրան գործուղեց Ազգային ժողով և ասաց՝ գնա՛ ու քո տեսակը բուծի․․․ Մանավանդ որ քավոր սանիկ ենք՝ ինչքան կարող ես բուծիր։ Սա էլ եկավ ու Արամ Վարդևանյանի փոխխոսնակ ընտրվելու պատվին ինչ ուզեց՝ ասաց։ Բայց այստեղ մի պարզ համեմատություն կա՝ Արամի ու իր մեջ ոչ թե 40, այլ 40 հազար հեկտարի տարբերություն կա․․․ Բայց Դա քավոր Նիկոլի սրտով էր։ Որովհետև իր սրտով, բայց Գարիկի բերանով նա ասում է այն, ինչ իրականության հետ կապ չունի։ Եթե կապ էլ ունի՝ ապա այդ բնորոշումները ավելի սազական են իրենց։ Կոնկրետ դեպքում՝ «Սատանայի փաստաբանը» ձևակերպումը։ Արամի ու Գարիկի տարբերությունը հենց այստեղ էլ երևում է։ Արամը փաստերով է խոսում, Գարիկը՝ երևակայությամբ։ Արամի մոտ 40-ը մնում է 40, իսկ Գարիկի մոտ, եթե պետք է՝ միանգամից դառնում է 40 հազար։ Ու դրա համար էլ Արամի ու իր մեջ ոչ թե 40, այլ 40 հազար հեկտարի տարբերություն կա․․․ Մեկը կարող է բանավիճել փաստերի վրա, մյուսը՝ փաստը 40 հազարով ուռճացնել ու հետո էլ հավատացնել, որ դա ընդամենը լեզվի սայթաքում էր, կինո էր, հումոր էր։ 40 հեկտարը 40 հազար դարձնողի համար, երևի, «Սատանայի փաստաբան» դարձնելն էլ մեծ բան չէ։ Պարզապես այս անգամ կոկորդիլոսի ձու էլ պետք չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․ Tue, 13 Oct 2026 16:45:18 +0400 Մանկությանս մի դրվագ…

12 րոպե ago

Գյումրիում 8 անձ ձերբակալվել է

Գյումրիում 8 անձ ձերբակալվել է Tue, 13 Oct 2026 16:39:20 +0400 Կաշառք տալու և ստանալու…

18 րոպե ago

Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները

Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Tue, 13 Oct 2026 16:26:28 +0400…

31 րոպե ago

Դպրոցների՝ նախընտրական քարոզարշավում ներգրավման դեպքերը պահանջում են արդյունավետ քննություն

Դպրոցների՝ նախընտրական քարոզարշավում ներգրավման դեպքերը պահանջում են արդյունավետ քննություն Tue, 13 Oct 2026 16:18:50 +0400…

39 րոպե ago

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում Tue, 13 Oct 2026 16:15:17 +0400 Ասում է․…

42 րոպե ago

Թաթա Սիմոնյանի մենահամերգը հետաձգվել է (տեսանյութ)

Թաթա Սիմոնյանի մենահամերգը հետաձգվել է (տեսանյութ) Tue, 13 Oct 2026 16:14:46 +0400 Երգիչ Թաթա Սիմոնյանը…

43 րոպե ago